Ես

Ես Էդիտա Կարապետյանն եմ ՝ ծննդով սյունեցի։ Ծնվելով և ապրելով մանկավարժների ընտանիքում ՝ դեռ մանկուց առաջացավ սեր դեպի ուսուցչություն, իսկ գրականության և ընթերցանության նկատմամբ մեծ հետաքրքրությունս, հպարտորեն կարող եմ ասել, ժառանգել եմ լուսահոգի մայրիկիցս․․․ Բարձրագույն կրթությունս ստացել եմ հայրենի քաղաք Գորիսում ՝ Գորիսի պետական համալսարանում, որն ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի նույն համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնում որպես ժամանակակից հայոց լեզվի դասախոս։ Շուրջ 17 տարի աշխատել եմ հարազատ բուհում, վայելել ուսանողներիս անկաշառ սերն ու հարգանքը։ Սակայն, 2023 թ․ ամռանը տեղափոխվեցինք Երևան։ Նույն թվականի սեպտեմբերից աշխատանքի եմ ընդունվել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում որպես հայոց լեզվի և գրականության դասավանդող։ Կարծում եմ, որ կկարողանամ տարիների կուտակած գիտելիքներս փոխանցել սովորողներին, որոնց կրթությունն ու ապագան ինձ համար շատ կարևոր են։