Հատուկ ձեզ համար

Սեպտեմբեր

Առաջադրանքներ

1.      Տրված բառերի մեջ նշի՛ր հնչյունափոխությունը:

Բքախեղդ, , գթասիրտ,  տնական, գրասեր, ծաղկեփունջ, գնդակ, ջրամբար:

2.      Հաշվի՛ր տրված բառերի հնչյունները:

Գնդակ, ոզնի, ելակ, սունկ, կրակ, լրաբեր, արկղ:

3. Բառերում մգացրու ձայնավոր հնչյունները:

Իլիկ, կարագ, վարդ, պատուհան, գիրք, սեղան, աթոռ:

3.   Նշի՛ր բարդ բառերը:

Հավկիթ, անուն, գիրք, գնդացիր, պարերգ, գյուղացի, արևային, պատուհան, մայրիկ, բազմոց, գրասեղան:

4.      Առանձնացրու ածանցները.

Արծաթյա, թթենի, պահարան, անտուն, դռնակ, որսորդ, գունավոր, վարորդ, անբախտ,  սիրելի, նկարիչ:

5. Տրված բառերը բաժանիր բաղադրիչների և գրիր կազմությունը:

Ճաշասեղան-

վառարան-

ետնադուռ-

ուրախություն-

շնաձուկ-

հյուրանոց-

6. Տրված բառերը ըստ հարցերի գրիր համապատասխան խմբում:

Նկար, մեծ, սեղան, սիրել, կլոր, տուն, խոսել, քաղցր, լուսավոր, երգել:

Ընթերցանություն:

Ընթերցանություն

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

Կարինե Պետրոսյանի էջից

Հոկտեմբեր

1. Նկարագրի՛ր քեզ.

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։
Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։
Գ.  Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։
Դ.  Ինչպիսի ՞ն են մազերդ։
Ե.  Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։
Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։
Է.  Ի՞նչ են կարծում ուրիշները։

Բոլոր առարկաները մեկն են, այնպես գրի՛ր, որ շատ լինեն /-ներ կամ -եր ավելացրու/:
Սեղան-
դուռ-
երգ-
այգի-
մազ-

Ընթերցանություն

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Կարդա՛ հեքիաթը:

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։

Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:
Ուրիշ ի՞նչ առակներ գիտես:

5. Գրի՛ր:

  1. Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է.
  2. Մարդու գլխի առջևի կողմը.
  3. Երկար ականջներ ունեցող.
  4. Մեր մոլորակի անունը.
  5. Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–
  6. …….. դու, նա, մենք, դուք, նրանք:

6. Ինչպե՞ս ենք անվանում…

մարդ, որը լողում է —

մարդ, որը հեծանիվ է քշում —

մարդ, որը մեքենա է վարում

մարդ, որը ճամփա է գնում

մարդ, որն առաջնորդում է

մարդ, որը որս է անում

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով

մարդ, որը գնումներ է կատարում

Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝_______________________:

_______________________մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող:

7. Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր……….

8. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Անձրևը կտրվել է։ Երկինքը մաքուր է։ Արևը փայլում է։ Օրը տաք է։ Բակը գեղեցիկ է։ Ծառերը ծաղկել են։ Ծաղիկները բացվել են։ Բակը կանաչել է։ Երեխաներն աղմկում են։ Տատիկները գործում են: Մայրիկները զրուցում են: Կատուն խաղում է: Շունը հաչում է: Երեկո է: Հայրիկները վերադառնում են: Իջնում է գիշերը: Բակը խաղաղվում է:

9. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

  •  Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար
  • Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:
  • Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:
  • Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:
  • Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:

10. Ճիշտ դասավորեք  նախադասությունները և իմացեք՝ ինչպես է առաջացել ցերեկը ճրագով ման գաս, չես գտնի արտահայտությունը:

Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:
Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի արտահայտությունը:
Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով: