Միցիո Կակուի «Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի» հոդվածի շուրջ մտորումներ

Վերջին տասնամյակներում գիտատեխնիկական սրընթաց զարգացումն ու առաջընթացը թույլ է տալիս հավատալու և վստահելու հոդվածագրի՝ ապագայի դպրոցի մասին կանխատեսումներին։ Տեխնոլոգիական զարգացումները մեր օրերում շատ բան փոխեցին՝ սկսած մարդկային փոխհարաբերություններից մինչև մտածելակերպ։ Ժամանակին եթե մեզ ասեին այսօրվա իրականության մասին, մենք չէինք հավատա (և չէինք էլ հավատում), բայց այսօր ունենք կոճակի մի հպումով աշխատող հսկայական ցանցեր։ Մի բառի բացատրություն իմանալու համար պիտի ամբողջ գրադարանում փնտրեինք՝ գտնելու համար մեր ուզած բառարանը, հետո այբբենական կարգով բառահոդվածը պիտի գտնեինք ու … այսպես շարունակ։ Հիմա դա մեզնից մի քանի վայրկյան է խլում, և արդյունքում խնայում ենք մեր ամենաթանկը՝ ժամանակը, որը, սակայն, ոչ թե պիտի լինի ծուլացման ու ընդարմացման պատճառ, այլ ծառայի ինքնակրթության ու ինքնաբացահայտման կարևոր գործին։ Շատ կողմ եմ հոդվածագրի այն կարծիքին, ըստ որի՝ հիշողության վրա հենվելով՝ ծանրաբեռնվում է մարդու ուղեղը՝ տեղ չթողնելով այնտեղ ստեղծականության, կրեատիվ գաղափարների համար։ Իմ կարծիքով, այս դեպքում ավելի կակտիվանան մրցակցային հարաբերությունները․ ով ավելի շատ նոր գաղափարներ ու մտքեր կունենա՝ իրական կյանքի մարտահրավերներին դիմակայող, կյանքի նորանոր պահանջմունքները բավարարող, դրանց համար ամենալավ լուծումներն առաջարկող, նա էլ կլինի մրցակցային դաշտում ամենապահանջվածը ․արդյունքում շատերը կձգտեն լինել իրադարձությունների ու զարգացումների կիզակետում և հետ չընկնել։
Ամփոփելով մտքերս՝ ասեմ հոդվածն ընթերցելու առաջին պահերին վախ ունեցա մարդ արարածի <<անպետքության>> մտքից (որ ամեն ինչ կանեն ռոբոտները), բայց հետո, նյութը մարսելով, հասկացա, որ հենց մարդն է այս ամենի զարգացման մղիչ ուժը, գիտության նվաճողն ու նոր գաղափարների ստեղծողը. թեկուզ կատարողները թող ռոբոտները լինեն, որոնք մեխանիկական անկենդան շարժիչ ուժեր են՝ ունակ մշակված ծրագրով աշխատելու։ Իսկ մարդը…Մարդը զգայական մեծ ուժով է օժտված, որն էլ պիտի օգնի իրեն ռոբոտներից մի քայլ առաջ լինել և կյանքի ղեկը իր ձեռքում պահել…

Վերապատրաստման երկրորդ օրվա տպավորություններիս մասին

Կարճ ժամանակահատվածում արդեն սիրված դասընթացավարի՝ Նվարդ Սարգսյանի շնորհիվ իմացա՝ ինչ է իրենից ներկայացնում ուսումնական բլոգը,ստեղծեցի իմ անհատական բլոգը՝ իր բաժիններով, արտաքին ձևավորմամբ։ Մեծ ինֆորմացիա ստացանք ուսումնական բլոգի և նրան ներկայացվող պահանջների մասին։ Այնուհետև Նվարդի ուղեկցությամբ այցելեցինք կրթահամալիրի Հյուսիսային դպրոց- պարտեզ,Արտասահման,Գեղարվեստի դպրոց։ Կարող եմ ասել,որ օրը շատ հագեցած էր թե նոր գիտելիքներ ձեռք բերելու,թե գեղագիտական մեծ բավականություն ստանալու առումով։

Վերապատրաստման առաջին օրը

Դասընթացի առաջին իսկ րոպեներից իմ մեջ մեծ հետաքրքրություն առաջացավ կրթահամալիրի ուսումնական գործունեության, դասավանդողի և սովորողի արդյունավետ համագործակցության, աշակերտի մեջ ազգային-մշակութային բարձր որակների ձևավորման, զարգացման ու նման կարևոր հարցերի շուրջ։

Ես համաձայն եմ, որ ներկայիս կրթական համակարգը գնահատում է ոչ թե աշակերտի ներաշխարհը, նրա գաղափարները, կրեատիվությունը, այլ նրա հիշողությունը։ Այս տեսանկյունը ամրապնդվում է այնպիսի երևույթներով, ինչպիսիք են արտագրությունները, դասերից անհիմն բացակայությունները և ընդհանրապես աշակերտի՝ դպրոց հաճախելու ցանկության բացակայությունը: Կրթական ծրագիրը երեխաների մոտ պետք է ձգտում առաջացնի ոչ թե «լավ» գնահատական ստանալու, այլ գիտելի ձեռք բերելու։

Ծանոթանալով կրթահամալիրում դասավանդողին ուղղված պահանջներին ու չափանիշներին՝ ես հա

ինձ համար կառանձնացնեմ որոշակի կարևոր սկզբունքներ, որոնք հետևյալն են. ուսուցիչը պետք է կարողանա աշակերտին նախ և առաջ կյանքին պատրաստել՝ տալով նրան կենսական հմտություններ, կարողություններ։ Սովորողին փոխանցվող տեսական գիտելիքները նիան պետք է ուղղորդեն​

գործնականում համապատասխան որակների և ընդունակությունների ձևավորմանը, ինչին համակողմանիորեն նպաստում են կրթահամալիրում գործող ծրագրերը։

Աշակերտները բոլորն էլ տարբեր են, և յուրաքանչյուրին պետք է վերաբերվել առանձին մոտեցմամբ։

Օրվա ֆոտոշարքը՝ հղումով։