Գիտելիքի փոխանցում, ապրիլ

Ապրիլ ամսին աշխատել ենք «Կարդում ենք Բակունց», «Կարդում ենք Սահյան» ընթերցողական նախագծերի համակարգման և ամփոփման շուրջ։ Ամենօրյա հանդիպումների ընթացքում մենթորիս հետ քննարկել ենք դասապրոցեսում առաջացող մեթոդական, կազմակերպչական մի շարք հարցեր՝ փորձելով գտնել դրանց արդյունավետ լուծումները։ Ամենշաբաթյա դասալսումները ևս նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետությանը։ Աշխատում ենք ընթերցողական նյութերի ընտրության, քերականական առաջադրանքների կազմման ուղղությամբ։ Տիկին Կարինեի հետ քննարկում ենք Մայիսյան հավաքի ուղղությունները, բովանդակությունը, անելիքները:

Գիտելիքի փոխանցում, մարտ

Կազմել և ամբողջացրել ենք Եղիշե Չարենց ընթերցողական նախագիծը, համակարգել փետրվարին լրամշակած Կարդում ենք Թումանյան նախագիծը։ Նախագծի արդյունքներից հրապարակել ենք Միջին դպրոցի ենթակայքում։

Աշխատել ենք հայոց լեզվի քերականական առաջադրանքների ընտրության և համակարգման շուրջ։ Տիկին Կարինեի հետ մեթոդական, մանկավարժական՝ սովորույթ դարձած քննարկումների ընթացքում կարծես ավելի լավ եմ սկսում ճանաչել կրթահամալիրը, սովորողնեի կարիքներն ու խնդիրները՝ հետագայում շեշտը փորձելով դնել դրանց բավարարման և լուծման վրա։

Գիտելիքի փոխանցում, փետրվար

Փետրվար ամիսը սկսել ենք ընթերցողական նախագծերի համակարգման շուրջ աշխատանքով: Տիկին Կարինեի հետ ամփոփել եմ ձմեռային ճամբարի ընթացքում իրականացրած նախագծերը, քննարկել դրանց իրականացման ընթացքում առաջացած դժվարություններն ու խնդիրները։ Պարբերաբար քննարկել ենք գործնական առաջադրանքներ կազմելու, դրանց հաջող և արդյունավետ իրականացման քայլերը։ Ամենաշաբաթյա դասալսումներից հետո ևս մեթոդական մի շարք հարցեր ենք քննարկել, համատեղ փնտրել դրանց հստակ լուծումներն ու եղանակները: Մենթորիս հետ աշխատանքը համարում եմ շատ արդյունավետ:

Գիտելիքի փոխանցում,դեկտեմբեր

Դեկտեմբերյան աշխատանքը տիկին Կարինեի հետ արդյունավետ էր դեկտեմբերյան նախագծերի համակարգման և ամբողջացման առումով։ Համատեղ քննարկել և ընտրել ենք ընթերցանության և քերականական նյութերը։ Քննարկումներ ենք արել փոխադարձ դասալսումների ժամանակ առաջացած մեթոդական հարցերի շուրջ, սովորողների ինքնադրսևորման՝ առաջընթացի , հետընթացի հետ կապված՝ նրանց հետաքրքրությունների շրջանակը ճիշտ գնահատելու և ուսուցումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։Կազմել ենք 2-րդ ուսումնական շրջանի անհատական աշխատաժամանակը։

Գիտելիքի փոխանցում,նոյեմբեր

Նոյեմբեր ամսվա ընթացքում մենթորիս հետ աշխատել եմ նոյեմբերյան նախագծերի խմբագրման և ամբողջացման ուղղությամբ։ Ամենօրյա հանդիպումների և քննարկումների ընթացքում ընտրել ենք ընթերցանության և քերականական առաջադրանքների նյութերը։ Ամփոփել ենք «Սեբաստացու օրեր», «Կարդում ենք Մուշեղ Գալշոյան» և «Գոյականի ուսուցում» նախագծերը։ Այժմ աշխատում ենք դեկտեմբերյան և երկրորդ ուսումնական շրջանի նախագծերի մշակման շուրջ։ Ընթերցելով «Դպիր» մանկավարժական հանդեսի հոդվածներից մի քանիսը՝ փորձել եմ մտքերս շարադրել Մարիետ Սիմոնյանի այս հոդվածի շուրջ։ Հոդվածի վերլուծությունն այստեղ։

Գիտելիքի փոխանցում,հոկտեմբեր

Հոկտեմբեր ամսվա՝ տիկին Կարինեի հետ համատեղ աշխատանքը , կարելի է ասել, սեպտեմբերի բովանդակային շարունակությունն էր։ Կազմել ենք հոկտեմբերյան նախագծերը, ամենօրյա հանդիպումների ժամանակ քննարկվել են հաջորդ օրվա անելիքները, ամփոփել ենք սեպտեմբեր ամսվա նախագծերը հաշվետվությունների տեսքով։ Շաբաթական մեկ դասաժամ անցկացնում եմ տիկին Կարինեի կաբինետում՝ նրա մեթոդական ցուցումներով, անմիջական ներկայությամբ ու մասնակցությամբ, և դա ինձ շատ է օգնում իմ աշխատանքում։ Կարծես այս ամիս բլոգավարության հմտություններս ավելացել են, բայց մասնակի հարցերի դեպքում կրկին դիմում եմ մենթորիս օգնությանը։ Մենթորիս խորհրդով կարդացել եմ տիկին Մարիետ Սիմոնյանի «Կրթահամալիրը որպես մի հսկա լաբորատորիա» վերտառությամբ հոդվածը, փորձում եմ շարադրել մտքերս դրա շուրջ։ Աշխատել ենք նաև նոյեմբեր ամսվա նախագծերի կազմման վրա։

Գիտելիքի փոխանցում, սեպտեմբեր

Օգոստոս ամսվա վերջին շաբաթից սկսած ՝ ինձ հետ աշխատում է իմ մենթոր տիկին Կարինե Պետրոսյանը։ Ուսումնասիրելով հանրակրթական պետական չափորոշիչները՝ տիկին Կարինեի օգնությամբ կազմել և իմ բլոգում տեղադրել ենք 7-րդ դասարանի հայոց լեզվի և գրականության ծրագիրը։ Կազմել ենք սեպտեմբերյան նախագծերը, անհատական աշխատաժամանակս։ Ամենօրյա հետևողական և ուսուցողական հանդիպումներ ենք ունեցել, որոնց արդյունքում ես բավականին հմտություններ ու գիտելիքներ եմ ձեռք բերել բլոգավարության, մեդիակրթության ուղղությամբ։ Տիկին Կարինեի կողմից պարբերաբար կատարվող դասալսումները ինձ շատ են օգնել մեթոդապես ճիշտ կողմնորոշվելու, ավելի արդյունավետ աշխատանք կատարելու համար։ Ազատ ժամերին մեծ հետաքրքրությամբ լսել եմ նրա դասերը և ամեն օր նոր բան բացահայտել ինձ համար այս մեծ կրթօջախում։ Ամենօրյա հանդիպումների ժամանակ քննարկել ենք հաջորդ օրերին կատարվելիք աշխատանքները, ընտրել ընթերցանության և քերականական նյութերը, որոնք ավելի շատ կհետաքրքրեն սովորողների այն տարիքային խմբին, որի հետ աշխատում եմ։ Աշխատել ենք նաև հեռավար տեսազանգերի, հեռախոսազանգերի միջոցով։ Այս մեկամսյա աշխատանքը իմ մենթորի հետ ինձ համար շատ կարևոր էր, առանց որի ես չէի պատկերացնի իմ աշխատանքը։