«Կարդում ենք Թումանյան» նախագիծը

2023-2024 ուստարվա մշակում

Նկարագրությունը: Հովհաննես Թումանյանը հայ մշակութային, հասարակական կյանքում մեծ ներդրում ունեցած գրող ու գործիչ է: Թումանյանական ավանդույթը ոչ թե ինչ – որ առանձին դպրոց կամ հոսանք է, այլ օրգանական ամբողջությունը հայրենի գրականության լիարյուն ռեալիզմի և ամենախոր ժողովրդայնության սկզբունքների, որոնք ժամանակի ընթացքում փոխում են իրենց ձևերը, բայց էությամբ չեն կարող հնանալ կամ արժեզրկվել: Թումանյանի ստեղծագործությունները մեզ ուղեկցում են ողջ կյանքում՝ մանկությունից մինչև ծերություն, մանկական ոտանավորներից մինչև խոհափիլիսոփայական քառյակներ:

Փետրվարը հագեցած է թումանյանական տարբեր նախաձեռնություններով: Կրթահամալիրում իրականացվող տարաբնույթ նախագծերն էլ ավելի են հարստացնում  գրողին նվիրված, նրա գործը հիշատակող ու շարունակ գնահատող, վերարժևորող միջոցառումների շարքը՝ թումանյանական շնչով լցնելով կրթական գործընթացը:

Նպատակը: Թումանյանի գործունեությանը ծանոթանալը, ստեղծագործություններն ընթերցելն ու վերընթերցելը, գրականության և կյանքի սերտ կապի գիտակցումը, մեծ գրողի և ազգային գործչի դասերն ու խորհուրդները քննարկելն ու յուրացնելը:

Խնդիրներն են՝

  • Հովհաննես Թումանյանի թողած գրական ժառանգության ուսումնասիրություն,
  • Գրողի ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում, հանրայնացում,
  • Թումանյանական օրերի նշանավորում,
  • Թումանյանի՝ հայ ազգային կյանքում ունեցած դերի ու նշանակության արժևորում,
  • Թումանյանը՝ գրականության տեսաբան և քննադատ,
  • Բանաստեղծի գեղագիտական հայացքների բացահայտում
  • Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրություն՝ որպես ազգային բանահյուսության կենդանի կրող,
  •  Թումանյանի արվեստի, լեզվի յուրահատկությունների ուսումնասիրում, ժողովրդախոսակցական հայերենի հմայքի բացահայտում նրա ստեղծագործությունների միջոցով,
  • Թումանյան գրական երևույթի և մարդու համակողմանի բացահայտում:

Ժամանակացույցը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, ըստ ուսումնական օրացույցի, փետրվարի սկզբից մինչ մարտի կեսերը (ամեն տարի տրվում է հստակ ժամանակահատված) տոնում է Թումանյանական օրերը: Նախագծերը, պայմանավորված ծավալով, այլ առանձնահատկություններով, կարող են ավելի երկար ժամանակահատված ընդգրկել: Սովորաբար նախագծային օրերին հատկացված ժամանակում ներառվում է նաև փետրվարի 19-ը, որը սովորողների հետ հնարավորինս բովանդակալից ենք դարձնում տարբեր նախաձեռնություններով: Հաջորդիվ շարունակվում են նախագծային աշխատանքները, հոդվածների թողարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկումների, մրցույթների կազմակերպում, ֆլեշմոբային ընթերցումներ և այլն:

Մասնակիցներ: Նախագծային աշխատանքներին մասնակցում են դասավանդողները, սովորողները, ծնողները և ընտանեկան դպրոցի այլ ներկայացուցիչներ, հյուրեր, հետաքրքրվողներ: Դասավանդողն առավելապես խորհրդատուի և աշխատանքները համակարգողի գործառույթներն է իրագործում, թեպետ կարող է նաև իր ակտիվ մասնակցությունն ունենալ` տեսանյութեր ու ռադիոնյութեր պատրաստելով կամ այլ գործունեությամբ:

Իրականացման ընթացքը

  • Նախագծերի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
  • Նախագծի կազմում,
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում (հարկ եղած դեպքում՝ աշխատանքի բաժանում),
  • Նախագծի իրականացում,
  • Նախագծերի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցչի բլոգներում:

Աշխատանքային ուղղությունները

  • Ընթերցանություն (անհատական, ընտանեկան, խմբային-բերանացի)
  • Ուսումնասիրություններ և ստեղծագործական աշխատանքներ
  • Թեմատիկ խաղ-մրցույթներ
  • Ֆլեշմոբային առաջադրանքների մշակում
  • Գրողին առնչվող քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ
  • «Կլոր սեղան»-քննարկումներ
  • Վարպետության դասեր
  • Տեսադասեր
  • Բեմադրություններ
  • Աուդիո-, տեսա-, ռադիոնյութեր
  • Թումանյանական ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • Քաղաքային թափառումներ

Նախագծի իրականացումը՝ ըստ կրթական օղակների

Նախակրթարանների նախագծային գործունեությունը: Նախակրթարաններում այս օրերին ծանոթանում են Թումանյանի հետ, ընթերցանությանը ակտիվ մասնակցում են ընտանիքները: Թումանյանական հեքիաթներ են ընթերցվում, բեմադրվում: Երեխաներին հաճախակի տրվում են հարցեր, զարգացնում նրանց բանավոր խոսքը: Սխալ արտասանած բառերը շտկվում են, ոչ հայերեն բառերի հայերեն տարբերակն է մատուցվում, անընդհատ խոսելով՝ զարգացնում են բանավոր խոսքը, ստեղծագործելու, հորինելու կարողությունը, միմյանց զիջելու, լսելու կարողությունը, ցածր խոսելու ունակությունը։

Կրտսեր օղակի նախագծային գործունեությունը: Կրտսեր դասարաններում մայրենիի օրերին իրականացվող նախագծերի հիմնական խնդիրն է՝  սովորողի բանավոր ու գրավոր խոսքի, մեդիահմտությունների զարգացումը: Առաջին դասարանում այս շրջանը զուգորդվում է թումանյանական նախագծերի և բառուսուցման փուլի ավարտի հետ։ Որպես ստուգատեսային կետեր առանձնացվում են հետևյալները․

  • Սովորողների կողմից թումանյանական հեքիաթների հատվածաբար ընթերցում
  • Թումանյանական լեզվի յուրացում, անծանոթ բառերի բացատրություն
  • Թումանյանական լեզվով նոր հեքիաթի ստեղծում
  • Սովորող — սովորեցնող համագործակցային աշխատանքների իրականացում

Աշխատանքները հրապարակվում են սովորողների անհատական-դասարանական բլոգներում:

Միջին օղակի նախագծային գործունեությունը:

Միջին օղակում թումանյանական օրերը նշանավորվում են անհատական, ընտանեկան, ընթերցումներով, ասմունքով, քաղաքային թափառումներով, ճամփորդություններով, քննարկումներով, ներկայացումներով և այլ նախաձեռնություններով: Ուսումնասիրվում են Թումանյանի կենսագրությունը, հայրենի բնաշխարհը՝ որպես գրողի ստեղծագործական ներշնչանքի աղբյուր, ուսումնառությունը, ազգային-հասարակական գործունեությունը, Թումանյանը՝ որպես թարգմանիչ, լեզվական արվեստը, Թումանյանի գրական տեսակների համակարգը՝ բանաստեղծություն, քառյակ, պոեմ, բալլադ, պատմվածք, նորավեպ, հեքիաթ, հուշագրություն և այլն: Նախագծի ավարտին արված աշխատանքները հավաքվում, ամփոփվում, հրապարակվում են դասավանդողի բլոգում, ենթակայքում, այլ մեդիահարթակներում:

Ավագ օղակի նախագծային գործունեությունը:

Ավագ օղակում նախագծային այս օրերին ընթերցում են Թումանյանի արձակն ու պոեզիան, Թումանյանի ու Թումանյանին առնչվող հոդվածները: Կազմակերպվում են քաղաքային թափառումներ, ճամփորդություններ, ներկայացումներ, կլոր-սեղաններ, տարաբնույթ քննարկումներ: Նախագծի ավարտին արված աշխատանքները հավաքվում են, ամփոփվում, հրապարակվում դասավանդողի բլոգում, ենթակայքում, այլ մեդիահարթակներում:

Քոլեջի նախագծային գործունեությունը:

Քոլեջում ընթերցում են Թումանյան, այցելում գրողի տուն-թանգարան: Գրական խոսքի ակումբը կազմակերպում է տոնական քննարկում: Նախագծի ավարտին արված աշխատանքները հավաքվում են, ամփոփվում, հրապարակվում դասավանդողի բլոգում, ենթակայքում, այլ մեդիահարթակներում:

Նախագծի բովանդակությունը

Կենսագրությունը

Հեքիաթները՝

Պոեմները՝

Լեգենդներն ու բալլադները՝ 

Պատմվածքներ՝

Բանաստեղծություններ՝

Մուլտֆիլմեր՝

Հուշեր

Քառյակներ՝

Անեկդոտներ Լոռվա կյանքից  

Ճամփորդություններ՝

Թումանյանի ստեղծագործությունների առցանց շտեմարան թանգարանի կայքում

Առաջարկվող գրականություն՝

  1.  Ահարոնյան Վ., Հովհաննես Թումանյան մարդը և բանաստեղծը, Բոստոն, 1936:
  2. Ավդալբեկյան Թ., Հայ գյուղը Հովհաննես Թումանյանի երկերում, Ե., 1925:
  3. Ավետիսյան Զ.,  Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան, Ե., 1973:
  4. Դարբինյան Վ., Երկի հոգեբանական մշակումը Թումանյանի մոտ, Ե., 1957:
  5. Եղիազարյան Ա., Թումանյանի պոետիկան և նրա ժողովրդական ակունքները, Ե., 1990:
  6. Երզնկյան Ա., Դարավոր կաղնին, Ե., 1970:
  7. Զորյան Ս., Իմ Թումանյանը, Ե., 1969:
  8. Թամրազյան Հ., Հովհաննես Թումանյան, Ե., 1995:
  9. Թումանյան Ն., Թումանյանի մանկությունը, Ե., 1999:
  10. Թումանյան Ն., Թումանյանի մանկությունը և պատանեկությունը, Ե., 1938:

Արդյունքներ՝

1.Կարինե Պետրոսյան

2.Համիկ Ղազարյան

3.Մարինե Ամիրջանյան

4. Սոֆյա Այվազյան

5․ Արմինե Աբրահամյան

Լրացվող…