Կարդում ենք Համո Սահյան․նախագիծ

Նախագծի մասնակիցները՝ Միջին դպրոցի սովորողներ

Ժամանակահատվածը՝ մայիս

Նպատակը՝

  • ուսումնասիրել Համո Սահյանի կյանքը, գործունեությունը,
  • ծանոթանալ հեղինակի ստեղծագործական աշխարհի գաղտնիքներին, մանկավարժական հայացք-մոտեցումներին,
  • Սահյանի ստեղծագործական ոճը, առանձնահատկությունները,
  • Սահյանը և բնությունը, Սահյանը և հայրենի լեռնաշխարհը, Սահյանը և սերը:

Խնդիրները՝

  • տեքստային աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու, հիմնավորելու կարողությունների զարգացում,
  • կարդալ,  հարցեր պատրաստել, բանաստեղծություններ ընտրել՝ բերանացի սովորելու համար, պատրաստվել քննարկման,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • կարծիքի հիմնավորում, ստեղծական մտածողություն,
  • ինքնագործունեության խթանում:

Աշխատանքային ուղղությունները՝

  • ընտանեկան, անհատական, խմբային ընթերցումներ,
  • ճամփորդություններ, կրթական փոխանակումններ,
  • տեսանյութեր, ռադիոնյութեր, ուսումնասիրություն-հետազոտություններ,
  •  կլոր սեղաններ, վարպետության դասեր, այլ:

Նախագծի ընթացքը՝

  • նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
  • ըստ առաջարկությունների՝ նախագծի կազմում, հրապարակում, իրականացում, արդյունքների ամբողջացում:

Վերջնարդյունքներ՝

  • ռադիոնյութեր
  • տեսանյութեր
  • ստեղծագործական աշխատանք

1․ Մարինա Վարդապետյան

2․ Աննա Քարդումյան

3․ Մերի Գրիգորյան

4․ Մանե Սարգսյան

5․ Գեղամ Առաքելյան

6․ Լիլիթ Գրիգորյան

7․ Հայկ Հայրիյան

8․ Գայանե Հարությունյան

Կարդում ենք Ակսել Բակունց

Նախագծի նպատակը՝ 

  • ծանոթանալ Բակունցի գունագեղ աշխարհին, 
  • ընթերցել ստեղծագործությունները, 
  • բակունցյան պատկերներով ձևավորել գեղագիտական ճաշակ,
  • զարգացնել վերլուծական մտածողությունը։ 

Նախագծի խնդիրները՝ 

  • ճանաչել Բակունցին՝ որպես արձակ ստեղածագործություններում զգացմունքներ, հոգեվիճակ, բնություն պատկերող գրողի, 
  • ուսումնասիրել Բակունցի արձակի առանձնահատկությունները։ 

Մասնակիցները՝ Միջին դպրոցի 7-րդ դասարանցիներ

Ընթերցանության նյութեր

«Օրանջիա»

«Մթնաձոր»

«Լառ- Մարգարը»

«Սպիտակ ձին»

Հուշեր Բակունցի մասին

Իրականացման ընթացքը՝

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկների գրանցում, 
  • անելիքների ճշգրտում, նախագծի ամբողջացում՝ ելնելով առաջարկներից, 
  • ստեղծագործությունների ընթերցում,
  • քննարկումների կազմակերպում, 
  • գրավոր վերլուծությունների պատրաստում, հրապարակում, 
  • նախագծի ամփոփում, արդյունքների հանրայնացում։ 

    Արդյունքները

1․ Նիկողոսյան Նարինե

2․ Արղության Ինեսա

3․ Սարգսյան Տաթևիկ

4․ Օհանջանյան Մանե

5․ Ոսկանյան Աննա

6․ Ներսիսյան Մարիամ

7․ Հարությունյան Գայանե

8․ Թանաշյան Գաբրիելա

9․ Արսինե Կարապետյան

10․ Գեղամ Առաքելյան-1

11․ Գեղամ Առաքելյան-2

Ձոն ստուգատես

Մասնակիցները՝ Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 1-ից ապրիլի 16-ը

Ընթացքը
 Մեդիաբացիկների ստեղծում՝ մայրիկների դիմանկարներով, փոքրիկ քառատողերով՝ նվիրված մայրիկներին։ Փորձել ստեղծագործել՝ գրելով չափածո կամ արձակ որևէ ստեղծագործություն, թեկուզ քառատող՝ ձոնված մայրերին: Պատրաստել տեսանյութ մայրիկների մասին, պատմել նրանց մասին, նկարագրել, բնութագրել:
Գրել ակրոստիքոսներ՝ նվիրված մայրիկներին, նամակ՝ ուղղված մայրիկին։

Դուրս բերել մոր կերպարը հայ բանաստեղծների՝ համանուն թեմայով գրված ստեղծագործություններից, գտնել ընդհանրությունները, առանձնահատկությունները, հայ մոր դերը պատմական տարբեր ժամանակահատվածներում։

Արդյունքներ

1․ Մանե Սարգսյան

2․ Գայանե Հարությունյան

3․ Արսեն Գրիգորյան

4․ Մանե Օհանջանյան

5․ Արսինե Կարապետյան

6․ Տաթև Սարգսյան

7․ Նարինե Նիկողոսյան

8․ Ինեսա Արղության

9․ Արսեն Գրիգորյան

10․ Նարինե Նիկողոսյան

11․ Սուսաննա Գրիգորյան

12․ Մարինա Վարդապետյան

Բառարանային ֆլեշմոբ, փետրվարի 7

  1. Բառարաններից դո՛ւրս գրեք բառեր, որոնք հանդիպում եք գեղարվեստական ոճում, բացատրեք իմաստները:
  2. Բառարաններից դո՛ւրս գրեք բառեր, որոնց բացատրությունը ձեզ հետաքրքրեց և զարմացրեց:
  3. Ստուգաբանե՛ք ձեր անձնանունները, դրանց ծագումը, տարածվածությունը, ձեզ հետաքրքրող ազգանուններն ու անունները:
  4. Կազմե՛ք ձեր և ձեր շրջապատի կողմից ամենաշատ գործածվող առօրյա — խոսակցական, ժողովրդախոսակցական, օտար լեզվի բառերի բացաատրական բաառարաններ:
  5. Դարձվածաբանական բառարանների օգնությամբ բացատրե՛ք Թումանյանի հեքիաթներում հանդիպած դարձվածքների իմաստները:
  6. Կազմե՛ք թումանյանական, չարենցյան, տերյանական ձեզ անհասկանալի բառերի բառարան:

Կարող եք օգտվել հետևյալ բառարաններից.

Արդի հայերենի բացատրական բառարան
Հայոց ազգանունների բառարան
Արական անձնանուններ
Իգական անձնանուններ
Հայոց անձնանուններ
Օտար բառերի բառարան
Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան:

Արդյունքներ

1․Գեղամ Առաքելյան

2․Մանե Սարգսյան

3․Հայկ Հայրիյան

4․Հայկ Հայրիյան

5․ Տաթև Սարգսյան

6․Լևոն Այվազյան

7․Սուրեն Հովսեփյան

8․Գայանե Հարությունյան

9․ Մարիամ Ներսեսյան

10․Ալիսա Արշակյան

Բառարանային ֆլեշմոբ, փետրվարի 7

  1. Բառարաններից դո՛ւրս գրեք բառեր, որոնք հանդիպում եք գեղարվեստական ոճում, բացատրեք իմաստները:
  2. Բառարաններից դո՛ւրս գրեք բառեր, որոնց բացատրությունը ձեզ հետաքրքրեց և զարմացրեց:
  3. Ստուգաբանե՛ք ձեզ հետաքրքրող ազգանուններն ու անունները/ ձեր անձնանունները/:
  4. Կազմե՛ք ձեր և ձեր շրջապատի կողմից ամենաշատ գործածվող առօրյա — խոսակցական, ժողովրդախոսակցական, օտար լեզվի բառերի բացաատրական բաառարաններ:
  5. Դարձվածաբանական բառարանների օգնությամբ բացատրե՛ք Թումանյանի հեքիաթներում հանդիպած դարձվածքների իմաստները:
  6. Կազմե՛ք թումանյանական, չարենցյան, տերյանական ձեզ անհասկանալի բառերի բառարան:

Կարող եք օգտվել հետևյալ բառարաններից.

Արդի հայերենի բացատրական բառարան
Հայոց ազգանունների բառարան
Արական անձնանուններ
Իգական անձնանուններ
Հայոց անձնանուններ
Օտար բառերի բառարան
Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան:

Կարդում ենք Տերյան

Ժամանակահատվածը՝ փետրվար, մարտ

Նպատակը

  • Տերյանի թողած գրական ժառանգության ընթերցում
  • Ծանոթացում Տերյան մարդ-քաղաքացի-բանաստեղծին

Խնդիրները

Թեմաները

  • Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
  • Տերյան քաղաքացի
  • Տերյանը՝  բանաստեղծ
  • Տերյանի զգացումների աշխարհը
  • Ասելիքս՝ Տերյանի միջոցով
  • Ուսումնասիրություններ՝ Տերյանը մեր օրերում
  • Տերյանը դպրոցում, տանը
  • Տերյանը քաղաքում
  • Տերյանասերներ-տերյանագետներ
  • Տերյանը և երաժշտությունը
  • Տերյանը և գրական հայերենը

Նախագծի իրականացման քայլերը

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում
  • Տերյանի ստեղծագործությունների ընտրություն, նաև հոդվածներ, նամակներ, այլ նյութեր
  • Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ
  • Քայլք-ընթերցումներ Տերյանի փողոցում, պուրակում, արձանի մոտ, Երևանյան այլ այգիներում և ընթերցողական հարթակներում
  • Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ
  • Կլոր սեղանների, վարպետության դասերի կազմակերպում
  • Տերյանի մասին ֆիլմերի դիտում, քննարկում
  • Ընթերցողական-ճամփորդական նախաձեռնություններ: Տերյանական պոեզիայի տարածում մարզերում, համատեղ ընթերցումներ հանրակրթական դպրոցների սովորողների հետ
  • Տերյանական Գանձան. ճամփորդական նախագիծ, ընթերցումներ Գանձայում
  • Հետազոտություններ, ուսումնասիրություններ «Տերյանը մեր օրերում», «Տերյանը՝ հասարակական, պետական գործիչ», «Տպագրվող Տերյան» և այլ թեմաներով
  • Ներկայացումներ, բեմադրություններ
  • Սովորողի անհատական ընթերցարան-փաթեթների ձևավորման միջոցով սովորողի հետաքրքրությունների առաջմղում
  • Մեր ժամանակակիցները Տերյանի մասին․ առցանց հարցազրույցների, հանդիպումների միջոցով սովորողների հաղորդակցական, լեզվական հմտությունների զարգացում
  • Պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում՝ համացանցային ֆլեշմոբների միջոցով
  • Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցիչների բլոգներում

Ակնկալվող արդյունքներ 

  • Տեսանյութեր
  • Ռադիոնյութեր
  • Վերլուծություններ
  • Հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ
  • Ճամփորդություններ
  • Համագործակցային նախագծեր
  • Գրական թատրոն

Նախագծի արդյունքների ներկայացում

  • Սովորողների ամփոփումներ իրենց բլոգներում
  • Հավաքված նյութերի մշակում-հրապարակում

1․ Եվա Գրիգորյան

2․ Էվա Հարությունյան

3․ Գագիկ Մանուկյան

4․ Նարինե Նիկողոսյան

5․ Ինեսա Արղության

6․ Տաթևիկ Սարգսյան

7․ Մարինա Վարդապետյան

8․ Մարիա Վաթյան

9․ Մանե Սարգսյան

Կարդում ենք Թումանյան

Նախագծի ժամկետը` փետրվարի 14-ից մարտի 14-ը
Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ:
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանը՝ հեքիաթագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ
Թումանյանը՝ հասարակական գործիչ
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Թումանյանի ամենահերոսը

Ընթերցանության նյութեր

Ինքնակենսագրություն
Թումանյանի սիրտը
Բանաստեղծություն, որ ծնվեց Վանում
Թումանյանի մեծ վիշտը
Թումանյանի քառյակները
Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
Թումանյանն իր մասին
Թումանյանի մտքերից

Ստեղծագործությունները

«Գելը» պատմվածքը

«Արջաորս» պատմվածքը

«Եղջերուն» պատմվածքը

Սովորողները ընտրում են աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում են նախագծային առաջադրանքը: Աշխատանքի արդյունքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:

Ակնկալվող նյութերը
Աուդիոնյութերի, տեսանյութերի պատրաստում, ուսումնասիրություններ, վերլուծություններ, հարցազրույցներ, լուսաբանումներ:
Ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում:
Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում:
Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում:

Արդյունքները սովորողների բլոգներում

1.Գեղամ Առաքելյան

2․Նարինե Նիկողոսյան

3․ Տաթևիկ Սարգսյան

2.Արփի Փիրումյան

3. Վահե Ղազարյան

4.Արսեն Գրիգորյան

5. Գեղամ Առաքելյան

6․ Մարիա Վաթյան

7․ Մերի Գրիգորյան

8․Մարիա Վաթյան

9․Եվա Գրիգորյան

Կարդում ենք Չարենց

Նախագծի ժամկետը՝
Փետրվարի 1-ից մարտի 13-ը
Մասնակիցները՝

Միջին դպրոցի 7-րդ դասարանների սովորողներ

Նպատակը`

կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ

Խնդիրները

Ծանոթանալ Չարենցի թողած գրական ժառանգությանը

ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում

Նախագծի իրականացման քայլերը

քննարկում սովորողների հետ

աշխատանքի բաժանում

այցելություն Չարենցի տուն-թանգարան

զբոսանք, թափառումներ Չարենցի քաղաք Երևանով

բաց դաս, հարցազրույցի կազմակերպում Չարենցի արձանի մոտ, շրջակայքում

չարենցյան ընթերցումներ Փոքր դահլիճում

տպավորությունների ու ճամփորդության արդյունքների հրապարակում

Թեմաներ՝

  • Չարենցը՝ բանաստեղծ՝ կարդում ենք  «Տաղարան» շարքը
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • Իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենցը՝ դպրոցում
  • Չարենցի կերպարը հայ արվեստում

Ակնկալվող արդյունքներ

Անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր

  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն
  • թափառիկ ընթերցումներ

Նախագծի արդյունքների ներկայացում

  • սովորողների պատումներն իրենց բլոգներում
  • հավաքված նյութի մշակում-հրապարակում

Գնահատումը

Մասնակիցը գնահատվում է ըստ իր նախնական փուլում  կատարած ուսումնասիրությունների, նախագծի արդյունքների ներկայացման, նախագծի շարունակականությունը ներկայացնող պատումների

1․Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

2․Ֆիլմադարան

Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
«Մահվան տեսիլ» ֆիլմը

Արդյունքներ

1․ Մանե Օհանջանյան

2․ Նարինե Նիկողոսյան

2․ Մանե Օհանջանյան 2

3․ Արփի Փիրումյան

4․ Գեղամ Առաքելյան

5․ Այաան Մանգալ

6․ Գոհար Ալեքսանյան

7․ Հայկ Հայրիյան

8. Աննա Այվազյան

9․ Աննա Այվազյան 2

Հանդիպում լեզվաբան Մհեր Քումունցի հետ. լուսաբանում

Այսօր՝ հունվարի 23-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կենտրոնական ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում — քննարկում ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., Գորիսի պետական համալսարանի դոցենտ Մհեր Քումունցի հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Ազգագրության փառատոնի շրջանակում։ Թեման էր՝ «Հայերենի բարբառները, բարբառախմբեր,միջբարբառներ», որի համատեքստում լեզվաբանը համակողմանիորեն ներկայացրեց Գորիս — Արցախ բարբառների աղերսները, տարբերություններն ու առանձնահատկությունները։ Հանդիպումը համակողմանի ամբողջացրեց ճամբարային շրջանում իմ իրականացրած բարբառային նախագիծը, որին մասնակցեցին Միջին դպրոցի տարբեր ջոկատների ճամբարականներ: Նախագիծն իրականացնելու ընթացքում եղան շատ հետաքրքիր և ուսուցողական պարապմունքներ, որոնց բովանդակային ամփոփումը իմաստավորվեց լեզվաբանի հետ հանդիպումով: Հանդիպմանը սովորողները ծանոթացան Սյունիք-Արցախի բարբառներին, նրանց առանձնահատկություններին, հասկացան բարբառախումբ, միջբարբառախումբ, բարբառ, խոսվածք, ժարգոն եզրույթների բովանդակությունը, նրանց տարբերակման հատկանիշները, օտարաբանության և փոխառության տարբերությունները, բարբառների դերը մայրենիի գոյության և զարգացման մեջ։ Հանդիպումն անցավ սովորողների հետ ակտիվ քննարկմամբ և երկխոսությամբ: Հանդիպման ավարտին բանախոսը կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանին նվիրեց իր հեղինակած գրքերը՝ «THE HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF THE NAGORNO-KARABAKH CONFLICT ZONE»,…՝ նվիրված Արցախի և Քաշաթաղի շրջանի պատմամշակութային հուշարձաններին։

 Ամփոփելով հանդիպումը՝ վստահաբար կարող ենք ասել, որ այն սովորողների համար եղավ շատ արդյունավետ, ուսուցողական, բազմաթիվ գիտական նորույթներով ու փաստերով լի, և դրա համար մեր մեծ շնորհակալությունն ենք հայտնում պարոն Մհեր Քումունցին, ակնկալում հետագա համագործակցություն:

Հանդիպման տեսանյութը՝ Նարե Խաչատրյանի, լուսանկարները՝ Մարկ Վարդանյանի

Հանդիպման տեսանյութն այստեղ՝ (youtube.com)

Ազգագրության փառատոն. հանդիպում լեզվաբան Մհեր Քումունցի հետ

Ազգագրության փառատոնի շրջանակում հանդիպում ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, լեզվաբան, բ․գ․թ․, ԳՊՀ Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ Մհեր Քումունցի հետ։

Հանդիպումը տեղի կունենա կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին։

Մասնակիցները՝ Միջին դպրոցի սովորողներ, ճամբարականներ, դասավանդողներ, այլք

Հանդիպման նպատակը

Ձմեռային ազգագրության փառատոնի շրջանակում ծանոթանալ ազգային մշակույթին, մասնավորապես՝ հայերենի բարբառներից մեկին՝ Գորիսի բարբառին, Սյունիքի հարուստ բանահյուսությունը։

Ճանաչել Սյունիքը՝ որպես հայ մշակութային ժառանգության հնագույն օջախներից մեկը։

Լեզվաբանի հետ քննարկել բարբառների դերի ու նշանակության խնդիրը, գրական հայերենի վրա դրանց ազդեցությունը։

Խնդիրները

Ծանոթանալ Գորիսի բարբառի հնչյունական, արտասանական, քերականական օրինաչափություններին։

Սյունիք-Արցախ բարբառային աղերսները։

Ծանոթանալ Գորիսի հարուստ և բազմազան բառապաշարի մի փոքրիկ մասին։ Բացատրական բառարանների օգնությամբ բացատրել դժվարհասկանալի և բարբառային բառերը, միաժամանակ սովորողների մեջ զարգացնել բառարաններից օգտվելու հմտություններ։

Ձեռք բերել Գորիսի բարբառի ընթերցանության հմտություններ։

Ընթացքը

Առաջարկվող ընթերցանության նյութերից միասին ընտրել ավելի դյուրալի և կարճ պատմվածքներ, հեքիաթներ, առած-ասացվածքներ։

Կարդալ ընտրված նյութերը, բացատրել անհասկանալի բառերը, փոխադրել գրական հայերեն։

Նախապատրաստել հարցեր՝ հանդիպման ժամանակ լեզվաբանին ուղղելու համար։

Ընթերցանության համար առաջարկվող ուսումնական փաթեթ՝

Լսի՛ր Գորիսի բարբառով ձայնագրված հեքիաթները՝ Թազա հարսը, Թագավերեն տղան օզում չի մեռնի։ Դիտելուց հետո դու ևս կարդա՛ քո նախընտրած հեքիաթը կամ պատմվածքը և փորձի՛ր ձայնագրել։