Կարդում ենք Վահան Թոթովենց

Նախագծի ժամանակը՝ շուրջտարյա

Նախագծի մասնակիցները՝ 7-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը.

  • Թոթովենցի՝ որպես արևմտահայ բազմաժանր գրողի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Թոթովենցի ստեղծագործությունների միջոցով արևմտահայերենի բառապաշարի ուսուցում
  • Ինքնակենսագրական ստեղծագործությունները՝ որպես նրա կյանքի ուսումնասիրության լավագույն միջոց․ ընթերցումներ, քննարկումներ, վերլուծություններ

Նախագծի խնդիրները.

  • Վ․ Թոթովենցի գրական ստեղծագործությունը
  • ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում. ստեղծագործությունների ընտրություն ու ընթերցում ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր ընթերցման համար

Առաջադրանքներ

Մայրս

Ամփոփում «Մայրս»

Տիգրան Խաչատրյան

Փիրումյան Արփի, «Մայրս»

Արգիշտի Մելքոմ Մելքոմյան, «Մայրս»

Հայրիյան Հայկ,« Մայրս»

Թամրազյան Գեորգի, «Մայրս»

Լրացվող․․․

Գրաբարի օրեր, Թարգմանչաց տոն,հոկտեմբերի 2-6

Գրաբար հատվածները դարձնել աշխարահաբար

Եթէ     ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի` բազում արդյունս առնէ։

ԱԴուք էք լոյս աշխարհի։    (Մատթէոս Ե, 14)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ:
Նախադասաթյունն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։

ԲՈչ  յագեսցի ակն տեսանելովեւ ոչ լցցի ունկն լսելով։  (Ժողովող Ա, 8)

ոչ յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն                       – աչք(ը)
ոչ լցցի                   — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

ԳԳովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերանօտարնեւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ       — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ                — քեզ
եւ մի՛              — և ոչ, ոչ թե

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

ԴՈր հատուցանէ չար փոխանակ բարւոյչար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)
որ                                 — ով, ով որ
հատուցանէ                        — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն
ի տանէ նորա            — նրա տանից
մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.
Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։

ԵՈր տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչանզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք  ԺԸ,   13)

տայ                          — տալիս է
պատասխանի       — պատասխան
լուեալ                     — լսած
իցէ                           — լինի, կլինի, պիտի լինի
ինչ                           — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն      — անմտություն, անխոհեմություն
նմա                          — նրան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։
Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։

Զ)  Ընկալարուք զխրատեւ մի՛ զարծաթեւ զգիտութիւնքան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւնքան զականս պատուականս։               (Առակք  Ը,    10-11)

ընկալարուք                              — ընկալեցեք, վերցրեք
ակն                                     — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս  — պատվական քարեր(ը)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, ……….. ու   …………. ավելի լավ են, քան ……., …….. ու թանկագին քարերը։

էԼե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս  Ե,    25)
լե՛ր                       — եղի՛ր
ընդ ոսոխի քում  — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։
Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:

 Ը)  Ոչ հացիւ միայն կեցցէ մարդայլ ամենայն բանիւոր ելանէ ի բերանոյ Աստուծոյ։    (Մատթեոս Դ, 4)

ոչ կեցցէ         — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն        — ամեն, ամեն մի
բանիւ                     — խոսքով
ելանէ             — ելնում է
ի բերանոյ      —  բերանից

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։ Աշխարհաբար դարձրու՝
ա) հացիւ բառը
բ) ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունր։ Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

ԹՈչ ոք կարէ երկուց տերանց ծառայելկամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէկամ զմին մեծարիցէ եւ        զմիւսն արհամարհիցէ։                                           (Մատթէոս  Զ,  24)

ոք                          — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ             — չի կարող
երկուց տերանց  — երկու տիրոջ
զմին                     — մեկին
ատիցէ                — ատի, կատի,պիտի ատի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).

սիրիցէմեծարիցէարհամարհիցէզմիւսն։
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։

Ժ)  Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզհայցեցէ´ք՝ եւ գտջիքբախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնուեւ որ հայցէգտանէեւ որ բախէբացցի նմա։   

                                                                                                                       (Ղուկաս  ԺԱ,  9-10
տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի                     — որովհետև, քանի որ, թե
բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու              — առնում է, վերցնում է

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Աշխարհաբա՛ր դարձրու`
ա) խնդրէ, հայցէ, գտանէ բառերը
բ) բացցի նմա արտահայտությունը։
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Այս հատվածի ո՞ր մասը կառանձնացնես որպես ասույթ:

Թարգմանություններ վիպերգերից, պատառիկներ ( «Արտաշես և Սաթենիկ», «Վահագնի ծնունդը»)

Գորիսյան բարբառից կատակներ, առած-ասացվածքներ․․․

Տեքստային աշխատանք, 29․09․2023

Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:

Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:

1․Տեքստից դուրս գրիր հնգական միավանկ և բազմավանկ բառեր, վանկատիր։

2․Տեքստից ընտրիր հինգ բառ՝ գրելով նրանց հոմանիշները։

3․Վերնագրիր տեքստը։

Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն

Նախագծի ժամանակը՝ հոկտեմբեր

Նախագծի մասնակիցները՝ 7-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը.

  • Հայերենի զարգացման փուլերի առանձնահատկությունների իմացություն
  • Գրաբարը՝ որպես հին հայերեն լեզու, ճանաչման միջոցով արժևորում
  • Գրաբարյան քերականական իրողությունների տարբերակում
  • Գրաբարյան արտասանական առանձնահատկությունների յուրացում
  • Գրաբարից աշխարհաբարին ավանդված բառերն ու քարացած ձևերը,դրանց գործածությունն արդի հայերենում

Նախագծի խնդիրները.

  • Գրաբարով գրված ստեղծագործությունների ընթերցում
  • Գրաբարյան ստեղծագործությունների թարգմանություն աշխարհաբարով
  • Գրաբարն աշխարհաբարով փոխարինելու հստակ պահանջը ,նախադրյալներն ու աշխարհաբարի զարգացման միտումները

Առաջադրանքներ

Աստվածաշնչյան թարգմանություններ

Հայկական վիպերգերից թարգմանություններ

Վահագնի ծնունդը՝ ըստ Խորենացու

Արդյունքների ամփոփում

Արփի Փիրումյան

Նարինե Նիկողոսյան

Հայկ Հայրիյան

Գեղամ Առաքելյան

Հայկ Հայրիյան

Եվա Գրիգորյան

Սովորում ենք ուղղագրություն իմաստաբանության միջոցով, 27․09․2023

Լրացնել բառերի բաց թողնված տառերը և բացատրել այդ բառերի իմաստները (հարկ եղած դեպքում օգտվել էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանից» nayiri.com)

Ա-տոմեքենան, հազի-հազ հա-թահարելով խոր-ուբոր- ճանապար-ի ար-ելքները, հևիհև բար-րանում էր ՝ հետ-ում թողնելով եր-ներանգ մար-ագետինները, ցորենի դեղնազ-ծ արտերը, ալպյան զմրու-տյա արոտավայրերը։ Հոր-առատ անձրև էր տեղում՝ թր-ելով մեքենայի ապակիները պ-տոր, անթա-անց կաթիլներով։ Թվում էր՝ շա-ժիչը չի դիմանա, և մեքենան, սայ- -աքելով լպր-ուն ցեխաջրերի մեջ, կգահավիժի ու-աբերձ ժա-ռերի վրայով և ջար-ուխուր- կլինի անդնդախոր կիր-ճում։ Մերթընդմերթ որոտում էր ա-պրոպը, և կայծակի օ-ագալար մտրակները ճե-քում էին ականակիր խավարը։ Ապա ամեն ինչ դար-յալ հանդարտվում էր, և լսվում էր տեղատարա- անձրևի միալար խ-ոցը։ Նստած թա-քում՝ Անան-ան օր-րվում էր անորոշ ու անը- -բռնելի տագնապի մեջ։ Կցկտուր , խառնիճաղան- մտքերը որ-ի պես կ-ծում էին սիրտը։ Վեր- -ապես հեռվում աղո- լույսեր նշմարվեցին։ Անան-այի սիրտը թ-թռաց։ Նա անբա-բա- մի աղո-ք մրմնջաց և փակեց աչքերը։ Մեքենան արագացրեց ըն-ացքը և դուրս գալով զի-զա-աձև ճանապարհից՝ մտավ գյուղ։

Կարդում ենք Վիլյամ Սարոյան

Նախագծի ժամանակը՝ շուրջտարյա

Նախագծի մասնակիցները՝ 7-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը.

  • Սարոյանի՝ որպես օտարագիր հայ գրողի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության առաջացում և խթանում
  • Սարոյան մեծ հայի կյանքի ու գործունեության նկատմամբ հետաքրքրության առաջացում
  • Սարոյանական ստեղծագործությունների ընթերցումներ, քննարկումներ, վերլուծություններ
  • Սարոյանի ստեղծագործությունների միջոցով ճանաչում մեծ գրողի մարդ տեսակին

Նախագծի խնդիրները.

  • Սարոյանի թողած գրական ժառանգության ուսումնասիրություն
  • ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում. ստեղծագործությունների ընտրություն ու ընթերցում ՝ սովորողների նախասիրությունները և հետաքրքրությունը համակողմանի հաշվի առնելով

Առաջադրանքներ

Վ․ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը»,« Ընկերների մեղքով», «Առաջին օրը դպրոցում»

Նախագծի ամփոփում

Վերլուծություններ, գրավոր քննարկումներ, առաջադրանքների կատարում

Արղության Ինեսա, Հինգ հասուն տանձերը

Բարսեղյան Տիգրան, Հինգ հասուն տանձերը

նարինե Նիկողոսյան,Հինգ հասուն տանձերը

Սարգսյան Տաթևիկ, Հինգ հասուն տանձերը

Թանաշյան Գաբրիելա, Հինգ հասուն տանձերը

Հարությունյան Գայանե, Հինգ հասուն տանձերը

Ներսեսյան Մարիամ, Հինգ հասուն տանձերը

Փիրումյան Արփի, Հինգ հասուն տանձերը

Գրիգորյան Եվա, Հինգ հասուն տանձերը

Այվազյան Աննա, «Առաջին օրը դպրոցում»

Արղության Ինեսա , «Ընկերներ մեղքով»

Բարսեղյան Տիգրան, «Ընկերների մեղքով»

Գրիգորյան Մերի, «Առաջին օրը դպրոցում»

Մաթևոսյան Արեն, «Առաջին օրը դպրոցում»

Ղուկասյան Վահան, «Առաջին օրը դպրոցում»

Գասպարյան Ալեքս,« Առաջին օրը դպրոցում »

Գևորգյան Լուիզա, «Ընկերների մեղքով»

Թանաշյան Գաբրիելա, «Ընկերների մեղքով»

Խաչատրյան Միլա, «Ընկերների մեղքով»

Նիկողոսյան Նարինե, «Ընկերների մեղքով»

Վաթյան Մարիա,« Ընկերների մեղքով»

Լրացվող․․․

Վիլյամ Սարոյան, «Առաջին օրը դպրոցում»,սեպտեմբերի 26-28

arm134639427077

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ով է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին:

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ի՞նչ ես հիշում քո դպրոցական առաջին օրվա մասին․պատմի՛ր։

2․Ինչու՞ տղան չէր ուզում դպրոց գնալ։ Իսկ դու ուզո՞ւմ ես դպրոց գնալ, սիրո»ւմ ես քո դպրոցը։

3․Ինչպիսի՞ զգացողություններով վերադարձավ տղան դպրոցից։

4․ Փորձի՛ր մեկնաբանել պատմվածքի ավարտը։

Լեզվական առաջադրանքներ։

1․Պատմվածքից դուրս գրիր ուղղագրական բարդություն ներկայացնող 10 բառ և նշիր՝ որ հնչյունների ուղղագրությանն են վերաբերում։

2․ Պատմվածքից դուրս գրիր հնգական բառ՝ ձայնավորով սկսվող և ձայնավորով ավարտվող,ձայնավորով սկսվող և բաղաձայնով ավարտվող,բաղաձայնով սկսվող և ձայնավորով ավարտվող։

Կոմիտասյան օրեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կոմիտասյան օրերն ամրագրված են ուսումնական օրացույցով։Եվ թեպետ Կոմիտասյան օրերն օրացույցով ամրագրված են սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը, սակայն անտիվիրուս Կոմիտասը կենսակերպ է կրթահամալիրում, և ողջ տարին դասավանդողները, սովորողները երգում և արտասանում են Կոմիտաս։ Կոմիտաս է հնչում առավոտյան ընդհանուր պարապմունքներին, կրթահամալիրյան տոներին, մեդիաուրբաթներին… Հայերենի և երաժշտության դասավանդողները հանդես են գալիս միասնական նախագծերով, կրթահամալիրի լավագույն բարեկամն է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ում հետ հանդիպումները, վարպետության դասերը ավելի են մոտեցնում Կոմիտասի երգին, բառ ու բանին։ Կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը, դասարանական երգչախմբերը, ընթերցողական խմբերը շրջում ու Կոմիտաս են տարածում ամենուր։

Նախագծի մասնակիցները.

  • 7-րդ դասարանի սովորողներ

Նախագծի ժամկետը.

  •  Սեպտեմբերի 26 — հոկտեմբերի 7-ը՝ ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող օրացույցի ։ 

Նախագծի նպատակը.

  • Կոմիտաս-բանաստեղծի նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Կոմիտասի անձի նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Կոմիտասի կատարած գործի բովանդակության ընկալում

Նախագծի խնդիրները.

  • Կոմիտասի թողած գրական ժառանգությունը
  • ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում. ստեղծագործությունների ընտրություն ու ընթերցում՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր ընթերցման համար

Կոմիտասը կրթահամալիրի առավոտյան ընդհանուր պարապմունքներիին, տոներին.

Միասնական ընթերցումներ
Միասնական երգեր

Նախագծի իրականացման քայլերը.

  • նախագծի քննարկում սովորողների հետ, քայլերի մշակում և առաջարկությունների գրառում
  • համագործակցություն երաժշտության դասավանդողների հետ
  • նախապատրաստական աշխատանքներ ճամփորդություններից առաջ
  • պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում

Նախագծի արդյունքների ներկայացում.

  • Սովորողների ամփոփումները (հաշվետու պատումներ, տեսանյութեր, ռադիոնյութեր, հետազոտական աշխատանքներ, լրագրողական ուսումնասիրություններ) իրենց բլոգներում
  • Հավաքված նյութերի մշակում-հրապարակում
  • Դասավանդողների մեթոդական մշակումներ, հրապարակումներ բլոգներում, «Դպիր» մանկավարժական ամսագրում

Գնահատումը.

  • Մասնակիցը գնահատվում է ըստ իր  կատարած ուսումնասիրությունների, նախագծի արդյունքների ներկայացման, նախագծի շարունակականությունը ներկայացնող պատումների

Նախագծի աշխատանքային ուղղություններն ու բովանդակությունը ըստ տարիքային խմբերի

Կոմիտասյան օրերը Միջին դպրոցում

Լրագրողական ուսումնասիրություններ՝ ի՞նչ ենք այսօր մենք լսում, ովքե՞ր են Կոմիտաս լսում  (հարցազրույցներ, ռադիոհաղորդումներ), Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում

Բովանդակությունը՝

Կոմիտասի բանաստեղծությունները
Կոմիտասի նամակները
Մուշեղ Գալշոյանի  «Սպասումը»
Մուշեղ Գալշոյան «Կռունկ»
Հուշեր Կոմիտասի մասին

Առաջարկվող գրականություն, կայքէջեր, յութուբյան էջեր՝

Արդյունքների ամփոփումներ՝ ձայնագրություններ, տեսագրություններ, պատումներ, ընթերցումներ, ասմունք