Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ 6-8-րդ դասարանների համար

1Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասության մեջ։

    Այժմ ազգին որպես հոգևոր սնունդ հարկավոր են ոչ միայն ավետարան ու շարական, այլև (արվեստ, արհեստ) և գրականություն։

2 Փակագծում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության բաց թողած տեղերում՝ ենթարկելով համապատասխան  փոփոխությունների։

     Հանկարծ վիրավորի  դեմքը պայծառ փայլ ստացավ , նա ամփոփեց ուժերը, աշխուժացավ մի պահ՝ աչքերը հառած Զանգեզուրի  լեռներին։

                                  (Զանգեզուր, ստանալ, վիրավոր, աշխուժանալ)

3. «Քամի՛ր » անձնանուններ նշված բառերից՝ սահնակ, ձնագնդի, նամակատար, մանուկ, դերանուն, մայրամուտ, անորսալի, երջանիկ:

Կարեն, Արմեն, Մանե, Արամ,Արարատ, Համո

4 Գրի՛ր, թե ինչ օրհնանքմաղթանքներ ես հաճախ լսում Ամանորին

ա․ աշխարհին ուղղված

բ․ ընտանիքին ուղղված

գ․ քեզ ուղղված

5Բառակազմորեն վերլուծի՛ր Ամանոր բառը և նրա արմատներով  նոր բառեր կազմի՛ր։

Ամանոր- ամ+ա+նոր- տասնամյա,հնամյա,միամսյակ,նորօրյա, նորաբաց, նորընտիր,նորարար

6Կազմի՛ր մեկական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները։

Տոնածառ-փառատոն

ձնագունդ-ճերմակաձյուն

պարահանդես-մենապար

շողարձակ- արևաշող

ծառազարդ- տոհմածառ

սահադաշտ- մեղմասահ

7 Փորձի՛ր հիշել և գրել դարձվածքներ՝

1․ մարդու մարմնի մասերով-երես դարձնել, գլուխը քարը, լեզուն երկար, ոտքը կտրել, սիրտը ճաքել

2․ կենդանիների անուններով-կատուն փորը մտնել, դռան շուն, շուն տեսած կատու, սև կատու

3․ գույներով -կափ-կարմիր կտրել,կարմիր ներկել, կարմիր քարտ ցույց տալ, սև լինել, սև ու մութ

8 Գտի՛ր տոնածառի գագաթը զարդարող առարկայի անվանումը եթե ճիշտ ես գտել այդ բառը, ուրեմն կհիշես նաև դրանով կազմված քեզ հայտնի շատ դարձվածքներ գրի՛ր այդ դարձվածքները՝ փորձելով բացատրել  իմաստները։

Աստղ- աստղը խավարել, առաջին մեծության աստղ, բախտի աստղ, մարող աստղ, ծագող աստղ, աստղերը հաշվել:

9Նախադասության մեջ անհրաժեշտ բառերը գրի՛ր մեծատառով։

Հին հայերը  ամանորը նշում են անհիշելի ժամանակներից և այն անվանել են տարբեր անուններով՝  նավասարդ, տարեգլուխ, կաղանդ, լոլե, նոր տարի ։

Հին հայերը  Ամանորը նշում են անհիշելի ժամանակներից և այն անվանել են տարբեր անուններով՝  Նավասարդ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի

 10Ահա եկավ Նոր տարին գրի՛ր նամակ՝ հասցեագրված 2024 թին։