Չարենցը ժամանակակիցների հուշերում

Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

Կարդա վերը նշվածներից մեկը և գրիր վերլուծություն դրա մասին:

Չարենցի՝ մորը նվիրված բանաստեղծությունները

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

1․Ուշադիր կարդա բանաստեղծությունը և փորձիր մեկնաբանել․ ի՞նչ խոհեր է արթնանում մոր հոգում որդուն հիշելիս։

2․ Ինչպիսի՞ն է հեղինակի մայրը։

3․Որտե՞ղ է որդին, ինչու՞ մայրը նրա մասին ոչինչ չգիտի։

4․Թթենու խորհրհրդանիշը ինչպե՞ս կմեկնաբանես։

5․Բանաստողծությունից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված բառերը, որոշիր դրանց խոսքիմասային պատկանելությունը / ըստ քո անցած խոսքի մասերի/։

    Դիմավոր և անդեմ բայեր11.03.2024թ.

    193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

    Օրինակ`

    Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
    Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

    Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:

    Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ:

    194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

    Նրա… երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

    Գետափին՝ զով ծառերի ստվերում… հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

    Կարտոֆիլի արտում … բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

    Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝… հեռու մի դաշտում:

    195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

    Քանի՛ տարի … մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
    Եթե մի երկու ամիս էլ … այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
    Մի քանի օր այստեղ … ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

    Այստեղ … ուրիշ ելք չունեմ:
    Դու երկար … այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

    196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

    Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

    197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

    Օրինակ`

    Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

    Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
    Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

    Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:

    Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
    Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
    Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:


    198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

    Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

    199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

    Լսել, բարձրանալ, հեռանալ:

    200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

    …ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
    Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար…: (վախենալ-ինչի՞ց)
    Թեյը…թափեց: (տանել-ե՞րբ)
    Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր…: (երևալ-ինչի՞ց)
    Ու Մոսկվա- առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

    Մեղր… մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

    201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

    Այդ նամակը …նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

    Ամբողջը երեկո… հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը… սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
    Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ…: (կառուցել -ինչի՞ց)
    Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը…: (լսել -ինչի՞ց)
    Իրիկնապահին տուն…մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
    Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ…: (դառնալ -ինչի՞ց)
    Վրա-վրա…նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
    …միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

    202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
    Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
    Քո գնալուց հետո հյուրեր եկան:
    Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
    Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
    Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:
    Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
    Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
    Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
    Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
    Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
    Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
    Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

    Եղիշե Չարենց, «Տաղարան»․ 05․03-08․02

    1.Ուշադիր կարդա «Տաղարան» շարքի բանաստեղծությունները, ընտրի՛ր մեկ բանաստեղծություն և սովորի՛ր անգիր:

    2. Շարքից ընտրի՛ր ևս մեկ բանաստեղծություն, փորձիր վերլուծել, գրել քո կարծիքը. ի՞նչ հասկացար:

    3. Ուշադրություն դարձրու Չարենցի լեզվին. ի՞նչ պատկերավորման, արտահայտչականության միջոցներ /մակդիր, փոխաբերություն, համեմատություն/ է նա գործածել Տաղարան շարքում, առանձնացրո՛ւ դրանք:

    1920-1921թթ․

    Արփիկին

    Հդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
    Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
    Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
    Սայաթ–Նովա

    * * *

    Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
    Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
    Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
    Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

    * * *

    Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
    Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
    Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
    Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

    * * *

    Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
    Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
    Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
    Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

    ————————

    1 տալղա — ալիք, հորձանք:
    2 գեմի — նավակ:

    [ էջ 50 ]

    Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
    Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
    Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

    Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
    Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
    Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
    Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

    Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
    Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
    Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
    Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

    * * *

    Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
    Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
    Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
    Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

    Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
    Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
    Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
    Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։

    ———————————

    1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
    2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
    3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
    4 էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
    5 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

    [ էջ 51 ]

    Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
    Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
    Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
    Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

    Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
    Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
    Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
    Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

    * * *

    Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
    Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

    Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
    Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

    Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
    Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

    Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
    Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

    Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
    Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

    * * *

    Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
    Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

    Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
    Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

    ——————————

    1 Գյուրջստան — Վրաստան
    2 չիքիլա — շղարշ, երեսի քող:

    [ էջ 52 ]

    Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
    ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

    Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
    Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

    * * *

    Ես մե հարբած դուքանդար2 եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
    Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
    Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային—
    Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

    Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
    Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
    Հարբած՝ խալխի նոքար3 դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
    Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։

    Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
    Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

    * * *

    Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
    Սիրեկանը էլի յարին կմնա։
    Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
    Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

    Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
    Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
    Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
    Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

    ——————————

    1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
    2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
    3 նոքար, նոքյար — գվռ. ծառա:

    [ էջ 53 ]

    Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
    Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
    Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
    Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

    Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
    Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
    Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
    Գերեզմանիս մարմար քարին կմնա։

    * * *

    Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
    Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

    Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
    Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

    Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
    Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

    Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
    Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

    Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
    Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

    * * *

    Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
    Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

    Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
    Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

    ————————

    1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

    [ էջ 54 ]

    Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
    Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

    Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
    Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

    Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
    Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

    Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
    Չարենցի հոգին տաղերում աննկուն1, համառ է, ասին։

    Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
    Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։

    * * *

    Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
    Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։

    Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
    Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։

    Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
    Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։

    Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր2 ու անուշ
    Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։

    Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
    Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։

    ————————————

    1 աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
    2 մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:

    [ էջ 55 ]* * *

    (ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)

    Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
    Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

    Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
    Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

    Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
    Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։

    Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
    Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

    Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
    Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

    * * *

    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

    Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
    Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
    Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
    Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

    —————————-

    1 հերք — գրբ. հոգն. մազեր:

    [ էջ 55 ]

    Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
    Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
    Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։

    Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
    Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
    Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
    Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

    Ինքնաստուգիչ թեսթ. թվական անուն, դերանուն, 04.03.2024թ.

    1. Ո՞ր շարքում թվական չկա։

    1) հնգապատիկ, քսաներորդ, կես, միակ

    2) բյուր, միլիոն, բազում, ոչ մի

    3) հնգյակ, եռակի, առաջնային, միավոր

    4)բազմիցս, քառակուսի, որերորդ, տասական

    2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

    1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

    2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

    3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

    4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

    3. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

    1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

    2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

    3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

    4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

    4. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

    1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

    2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

    3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

    4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

    5. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ ձև չկա:

    1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթը օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:

    2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ դոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս տարեկան:

    3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերրորդ շարքում:

    4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:

    6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են առարկայի հատկանիշ ցույց տալիս:

    1) ամեն մի, այսչափ, որքա՞ն, ինչպիսի՞

    2) ուրիշ, այդպես, ինչ-որ, այսպիսի

    3) ո՞րերորդ, ոչ ոք, իրար, յուրաքանչյուր

    4) ինչո՞ւ, այնքան, որոշ, այլ

    7. Ո՞ր տարբերակում է ընդգծված դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս:

    1) Ուր էլ լինեմ, չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր:

    2) Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,

         Նենգ ու դավ եմ տեսել ես:

    3) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

         Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

    4) Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ…

    8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ:

    1) որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցե

    2) այսինչ, ուր, որոշ, որևիցե

    3) ոմն, երբևէ, ոչ մեկը, ողջ

    4) բոլորը, այլ, ուրիշ, ամեն մի

    9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:

    1) այս, դա, այսպես, բոլոր

    2) մյուս, սույն, նույնքան, միևնույն

    3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ

    4) այդպես, այդչափ, մի, նույն

    10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում:

    1) ով, իրար, մենք, այսպես

    2) ինչ, ուր, միմյանց, սա

    3) դու, ոմանք, բոլոր, ինչու

    4) նա, քանի՞սը, ոչինչ, ինքը

    11. Ո՞ր շարքի բոլոր դերանունները չեն հոլովվում:

    1) ովքեր, ինչ-որ, ոչինչ, որտեղ

    2) ուր, ինչու, ոչ մի, այս

    3) երբ, որոշ, ամեն մի, սա

    4) ինքը, որևէ, այսպես, մեկմեկու

    12. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են գոյականից տարբեր կերպ հոլովվում:

    1) նա, ոչ ոք, երբ, իրենք

    2) նրանք, բոլորը, դու, ոչինչ

    3) ինքը, դուք, ով, ես

    4) ամենքը, սա, ի՞նչ, ոմանք

    13. Ո՞ր դերանունը առանց որոշիչ հոդի չի գործածվում:

    1) ամբողջը

    2)ոչ մեկը

    3) մյուսը

    4) յուրաքանչյուրը

    14. Ո՞ր տարբերակում դերանվան սխալ հոլովաձևի գործածություն չկա:

    1) Ես քո վրա վրա հույս չեմ դնում:

    2) Մեր մոտից մինչև ձեզ մոտ ոտքի ճանապարհ է:

    3) Նա դեռ իրեն օրում վիշտ ու տառապանք չէր տեսել:

    4) Քննությունից հետո իմ մոտ ոչ մի գիրք չի մնացել:

    15.Քանի՞ դերանուն կա տրված հատվածում:

    Նա հիսունին մոտ մարդ էր, որ մի քանի տարի առաջ երևաց մորաքրոջս տանը և հետաքրքրվում էր հարմար սենյակով: Ձեղնահարկում վարձելով փոքրիկ սենյակը և կողքի նեղլիկ ննջախուցը՝ այդ մարդը վերադարձավ երկու ճամպրուկով ու գրքերի ծանր արկղով և ապրեց մեզ մոտ ինը կամ տասը ամիս: Ապրում էր շատ անաղմուկ, ինքն իր համար, և եթե չլիներ մեր ննջասենյակների մոտիկությունը, որի հետևանքով պատահաբար հանդիպում էինք աստիճանների վրա կամ միջանցքում, առհասարակ անծանոթ կմնայինք միմյանց: