Մակբայը որպես խոսքի մաս, 14.05

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, քանակը՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։

Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբա-
յներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Ընդհանրական այլ մակբայներ՝  առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտեր-
մորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Վարժություններ

Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը և նշել տեսակը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակ-
բայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

3.. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:

Նա հաճախ է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

4.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար-

աստիճանաբար-

օրեցօր

խորապես-

շարունակ-

կուզեկուզ-

հավիտյան-

սրտանց-

գյուղեգյուղ-

լռելյայն-

բերնեբերան-

արագ-արագ-

վերջնականապես-

հոտնկայս-

ներքուստ

շատ-շատ

5.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի-
գյուղեգյուղ-
դեսուդեն-
լրջորեն-
մեն-մենակ-
միաձայն-
ամբողջովին-
տարեցտարի-
անմիջապես-
ագահաբար-
հաճախակի-
խումբ-խումբ-
արագ-արագ-
վերջիվերջո-
հոտնկայս-
ներքուստ-
նյութապես-

6.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։

քնքուշ-
չար-
համեստ-
դաժան-
վայրագ-
մեղմ-
խիզախ-
քաջ-
վեհ-
անշեղ-
խոնարհ-
մարդկային-
լուրջ-
ագահ-

7.Գտնել մակբայները, որոշել տեսակը։

Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։

Գործնական քերականություն

1․ Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

2․ Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած, բարեսիրտ, չարամիտ,  լեռնագագաթ, արա­գահոս, հարթավայր, աստղագիտություն:

3․Նախադասություններն ավարտի´ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց , այլ

Սի մարդ շուկայից  ձեոնասուն կաքավ գնեց, ուրեմն

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ

Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի …
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,  որովհետև…

Մի մարդ շուկայից ձեոնասուն կաքավ գնեց, որը…..
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից….
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց,  որին…

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ

Սի մարդ  ձեոնասան կաքավ գնեց այնտեղից, որտեղից

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև…

4․ Տրված գոյականներին  ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:

Սիրտ, վախ, քար,  մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

5. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ հա­մարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից  մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը  դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

6. Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտու ցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել)ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել)կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

7․ Շարունակի´ր.

Գարնանային պայծառ աոավոտ էր: Քարին նստած, աչքս՝ նորածիլ կանաչի մեջ ոսկեդեղինով վառվող մի խատուտիկի,  մտածում էի: Օդում թռչունների առավոտյան աղմուկն էր: Բացատում ոչ մի շարժում չկար:

Հանկարծ անտառից հարվածների ձայն լսվեց․․․

Գործնական աշխատանք քերականությունից

1․Հայ ժողովուրդը ազատագրական □ □ □ ելավ, և 8-9-րդ դարերը նշանավորվեցին արաբական □ □ □ դեմ □ □ □ մյուսի □ □ □ բռնկվող ապստամբություններով ու ահեղ մարտերով։ (մեկ, հետև, պայքար, տիրապետություն)

2․Մեսրոպ Մաշտոցի □ □ □ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա □ □ □ հանձնեց իր □ □ □ կյանքի ու □ □ □ պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)

3․Մովսես Խորենացին, □ □ □ բազմաթիվ գրավոր □ □ □, ամբողջական □ □ □ շարադրեց հայոց պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Արշակունիների □ □ □ անկումը:
(թագավորություն, ձև, օգտագործել, աղբյուր)

4․Դավիթ Անհաղթը, որն այդպես է կոչվել Աթենքի իմաստասիրական □ □ □ մշտապես անպարտելի □ □ □ համար, բացի հույն տարբեր գործերի բազմաթիվ □ □ □, գրել է «Սահմանք իմաստասիրության» նշանավոր աշխատությունը։
(բանավեճ, մեկնաբանություն, իմաստասեր, մնալ)

5․Բագրատունիները փորձում էին Հայաստանը □ □ □ մեկ միասնական պետության մեջ, սակայն տեղական իշխանությունների կենտրոնախույս □ □ □ ավելի զորեղ եղան, և երկիրը □ □ □ մի քանի մանր □ □ □։
(ձգտում, միավորել, տրոհել, թագավորություն)

6․Շիրվանզադեի հայրը դերձակ էր, բայց գրողի □ □ □ տարիներին զբաղվում էր □ □ □ առևտրով և մեծ մասը բացակայում էր □ □ □ ։
(տարի, մանկություն, տորոն, տուն)

7․Հովհաննես Թումանյանը □ □ □ կողմից բարձր դասական պարզության ու խորության, ազգային □ □ □ իմաստության շնորհիվ: □ □ □ է արժանացել իր □ □ □ իմացության ու անսահման
(գնահատություն, տարերք, քերթություն, ժողովուրդ)

8․Թիֆլիսում ապրելու □ □ □ հատկապես «Վերնատան» □ □ □ Թումանյանն □ □ □ շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական □ □ □
(կյանք, տարի, միջոց, ինքը)

9. Առանձնացնել ՎԱ հոլովման ենթարկվող 5 բառ:

  1. Օր, քույր, ձմեռ, ամառ, Անի, րոպե, տարի, հույս, մահ, անգամ։
  2. Եղբայր, ժամ, գարուն, շաբաթ, բարօր, գիշեր, տարեցտարի, կեսօր, վաղը, գագաթ:
  3. Աշուն, այսօր, երեկ, օրեցօր, ուրբաթ, վայրկյան, ժամանակ, քաջություն, առաջ, ամիս:
  4. Կեսգիշեր, զօրուգիշեր, ցերեկ, երեկո, երբ, վաղուց, մեղրամիս, հետո, դար, առավոտ:

10․Առանձնացնել Ի հոլովման ենթարկվող 5 բառ:

  1. Աղջիկ, ծաղիկ, ձի, քաղաք, գիտություն, կրակ, տարի, պահեստ, ամառ, ձնհալ:
  2. Առու, մայր, ձու, ամուսին, քարայր, լավություն, ընկեր, աշակերտ, գիշերել, ուսուցիչ։
  3. Արքա, լռություն, բարակել, ջուր, կատու, ժողովածու, աշխարհագրություն, Գրիգորենք,մանկավարժ, մարդ։
  4. Դասատու, ուռենի, Եղիշե, պատմություն, այսօր, մեղու, տիրակալ, տղա, Վարդանանք, երեկ:
  5. Բանվոր, աշխատել, տոնածառ, Մարո, մենություն, ձիթենի, թագավոր, մորաքույր, միմյանց, աշխարհ

6. Երեխա, երեկո, թագուհի, լուսաբաց, վաղը, ծովախորշ, մեծություն, սովորել, հալածել,

փոթորիկ:

7. Ծիրան, ծիրանենի, խոնջանք, ծաղրել, վիրակապ, հանգստություն, արփի, մերոնք, արքա,

մատանի։

8. Վերարկու, հոգնակի, ամառ, տանտիկին, տնտեսուհի, տանուտեր, հորեղբայր, նախամարդ, ՝ վաչկատուն, քացախաթթու:

11․Առանձնացնել ՈՒ հոլովման ենթարկվող 5 բառ:

1․Ամուսին, արարում, պատանի, ծունկ, գարուն, թագուհի, Սոչի, ոչ ոք, աշխատել, մարդ:

2․ Թոռ, քեռի, պապ, ոսկի, եղեգ, գարի, արկան, ձկնորս, ուսուցչուհի, բորենի:

  1. Ներքինի, էտոց, անկողին, ուսուցիչ, արարել, արարում, կսկիծ, սարեցի, ոստան, նռնենի:
  2. Օղ, տատ, ձիթենի, օազիս, ուխտատեղի, թանթրվենի, ձի, ընկերուհի, լեռ, բարդի:
  3. Դեղձենի, խճուղի, ուղղաթիռ, ղեկանիվ, նավաստի, տաղասաց, կաղին, ընտրանի, սոճի, տատի։
  4. Անարգել, փաթաթել, անվայել, կարթաթել, շանթարգել, շաղախել, վկայել, ավել, նավախել

      Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ 06. 05-08.05

      1. Կարդա’  Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:

        2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:

        Մայրամուտ

        Սարն առել վրան ծիրանի մի քող,
        Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
        Անտառն արևի բեկբեկուն մի շող
        Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
        Ժայռի ստվերը գետափին չոքել,
        Վիզը երկարել ու ջուր է խմում,
        Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
        Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
        Քարափի վրա շողում է անվերջ
        Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
        Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
        Թող մայրամուտը մի քիչ երկարի:

        1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

        2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

        Ժայռից մասուր է կաթում

        Ժայռից մասուր է կաթում,
        Կարմիր սարսուռ է կաթում,
        Ձորում մշուշ է:

        Առուն մասուր է տանում,
        Կարմիր սարսուռ է տանում,
        Ի~նչ էլ աշխույժ է:

        Առուն բարի է այնպես,
        Հասկանալի է այնպես,
        Այնպես անուշ է:

        Նա երկնչում է քարից,
        Բայց երբ թռչում է քարից,
        Ահռելի ուժ է:

        Առուն ինչպես կլռի,
        Սերս եկել է ջրի,
        Ձեռքինը կուժ է:

        Առուն մասուր է տանում,
        Կարմիր սարսուռ է տանում,
        Աշուն է, ուշ է:

        1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

        2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

        3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

        4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

        5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

         Ամպրոպից հետո

        Երկինքն ավելի կապույտ է լինում,
        Խոտերն ավելի կանաչ են լինում
        Ամպրոպից հետո։
        Ամպրոպից հետո
        Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
        Կակաչն ավելի կարմիր է լինում
        Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
        Ամպրոպից հետո
        Սարերն ավելի բարձր են երևում,
        Խոր են երևում ձորերն ավելի,
        Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
        Ծառերն ավելի խոնարհ են լինում
        Ամպրոպից հետո,
        Եվ հավքերը մեր գլխավերևում
        Իրար կանչում են ավելի սրտով.
        Ամպրոպից հետո
        Բարի է լինում արևն ավելի,
        Եվ մենք ավելի սիրով ենք իրար
        Բարի լույս ասում։
        Ամպրոպից հետո աշխարհը և դու
        Հասկանալի եք լինում ավելի…

        1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

        2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

        3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

        4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

        Սովորում ենք Սյունիքի բարբառը, 29․04-03․05

        • Նախապատրաստական աշխատանք Միջին դպրոցի սովորողների հետ/ ծանոթացում Գորիսի բարբառի հնչյունական համակարգին, ձայնավոր և բաղաձայն հնչյունների արտասանությանը, բարբառի առանձնահատկություններին/։
        • Գորիսի բարբառով հեքիաթների,ավանդազրույցների, պատմվածքների, առած-ասացվածքների, զվարճապատումների ընտրություն և ընթերցում։
        • Գորիսյան բարբառով ընթերցանության հմտությունների ու կարողությունների փոխանցում սովորողներին։
        • Հեքիաթների,առած-ասացվածքների,պատմվածքների՝ բարբառից գրական հայերեն փոխադրություններ։
        • Ընթերցանության նյութերի բարբառային բառերի բառարանային աշխատանք։
        • Պատկերավոր արտահայտությունների՝ մակդիր, փոխաբերություն, համեմատություն, դարձվածք, իմաստների մեկնաբանություն, ոճական արժեքի ընկալում։
        • Տեսանյութերի պատրաստում, ձայնագրություններ։

          Ընթերցարան

        1․ Վերևում նշված ընթերցարաններից մեկից ընտրիր որևէ պատում, հեքիաթ, առած- ասացվածք, փորձիր փոխադրել գրական հայերեն, անծանոթ բառերը բացատրիր՝ կազմելով բառարաններ։

        2․ Ընտրիր որևէ հեքիաթ կամ պատում, կարդա և ձայնագրություն կամ տեսագրություն պատրաստիր։

        Կարդում ենք Համո Սահյան․նախագիծ

        Նախագծի մասնակիցները՝ Միջին դպրոցի սովորողներ

        Ժամանակահատվածը՝ մայիս

        Նպատակը՝

        • ուսումնասիրել Համո Սահյանի կյանքը, գործունեությունը,
        • ծանոթանալ հեղինակի ստեղծագործական աշխարհի գաղտնիքներին, մանկավարժական հայացք-մոտեցումներին,
        • Սահյանի ստեղծագործական ոճը, առանձնահատկությունները,
        • Սահյանը և բնությունը, Սահյանը և հայրենի լեռնաշխարհը, Սահյանը և սերը:

        Խնդիրները՝

        • տեքստային աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու, հիմնավորելու կարողությունների զարգացում,
        • կարդալ,  հարցեր պատրաստել, բանաստեղծություններ ընտրել՝ բերանացի սովորելու համար, պատրաստվել քննարկման,
        • բանավոր խոսքի զարգացում,
        • կարծիքի հիմնավորում, ստեղծական մտածողություն,
        • ինքնագործունեության խթանում:

        Աշխատանքային ուղղությունները՝

        • ընտանեկան, անհատական, խմբային ընթերցումներ,
        • ճամփորդություններ, կրթական փոխանակումններ,
        • տեսանյութեր, ռադիոնյութեր, ուսումնասիրություն-հետազոտություններ,
        •  կլոր սեղաններ, վարպետության դասեր, այլ:

        Նախագծի ընթացքը՝

        • նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
        • ըստ առաջարկությունների՝ նախագծի կազմում, հրապարակում, իրականացում, արդյունքների ամբողջացում:

        Վերջնարդյունքներ՝

        • ռադիոնյութեր
        • տեսանյութեր
        • ստեղծագործական աշխատանք

        1․ Մարինա Վարդապետյան

        2․ Աննա Քարդումյան

        3․ Մերի Գրիգորյան

        4․ Մանե Սարգսյան

        5․ Գեղամ Առաքելյան

        6․ Լիլիթ Գրիգորյան

        7․ Հայկ Հայրիյան

        8․ Գայանե Հարությունյան

        9․ Մանե Սարգսյան

        10․ Ափի Փիրումյան

        11. Մանե Օհանջանյան

        12․ Ինեսա Արղության

        Գիտելիքի փոխանցում, ապրիլ

        Ապրիլ ամսին աշխատել ենք «Կարդում ենք Բակունց», «Կարդում ենք Սահյան» ընթերցողական նախագծերի համակարգման և ամփոփման շուրջ։ Ամենօրյա հանդիպումների ընթացքում մենթորիս հետ քննարկել ենք դասապրոցեսում առաջացող մեթոդական, կազմակերպչական մի շարք հարցեր՝ փորձելով գտնել դրանց արդյունավետ լուծումները։ Ամենշաբաթյա դասալսումները ևս նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետությանը։ Աշխատում ենք ընթերցողական նյութերի ընտրության, քերականական առաջադրանքների կազմման ուղղությամբ։ Տիկին Կարինեի հետ քննարկում ենք Մայիսյան հավաքի ուղղությունները, բովանդակությունը, անելիքները:

        Բայի սեռը

        Սեռը արտահայտում է բայի՝ խնդիր վերցնելու հատկությունը և հարաբերությունը այդ խնդրի ու ենթակայի հետ:
        Ըստ սեռի՝ բայերը լինում են երեք հիմնական տեսակի՝ ներգործական, կրավորական և չեզոք:

        1. Ներգործական է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից անցնում է որևէ առարկայի, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդել, սիրել, հրավիրել, բռնել, թողնել, աղալ: Ենթակայի գործողությունը կրող առարկան լինում է նախադասության ուղիղ խնդիրը և ստանում է ի՞նչ(ը) կամ ո՞ւմ հարցը (Հասմիկը ջարդեց բաժակը։ Երեխան ամենից շատ սիրում է իր մորը)։ Ներգործական սեռի բայերի ձևային առանձնահատկությունն այն է, որ դրանք մեծ մասամբ կարող են ստանալով բայածանց և դառնալ կրավորական՝ հարգել – հարգվել, դնել – դրվել, կամ էլ ունեն պատճառական ածանց՝ մոտեցնել, թռցնել, խաղացնել։ Բացառություն են մի քանի ներգործական սեռի բայեր՝ ունեմ, ունենալ, գիտեմ, գիտենալ, ուզենալ, ափսոսալ, երդվել, հովվել, երկնել և այլն, որոնք վ ածանց չեն ստանում և կրավորական չեն դառնում, կամ դա խիստ հազվադեպ է լինում՝ պատվել («մեծարել»), հեծնել, հավանել, սովորել, ուզել, նվագել, վայելել, ըմբոշխնել և այլն (տես նաև սույն մատենաշարի «Շարահյուսություն» գիրքը)։
        2. Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներ գործությունը` ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը կատարող առարկան լինում է նախադասության ներգործող խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել – նշանակել, բերվել – բերել։

        Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–ալ > խաղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի – ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել > թոց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ– ել, լցն–ել > լց–վ–ել)։ Բացառություն են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան– ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել)։ Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից կազմված բաց թողնվել տարբերակից։
        Կրավորական ածանցով բոլոր բայերը և խոնարհման են և խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:

        1. Չեզոք է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից չի անցնում որևէ առարկայի, և ոչ էլ ենթական է կրում դրա ներգործությունը՝ ննջել, կռկռալ, հեռանալ, թմրել։ Չեզոք սեռի (այսինքն՝ անսեռ) բայը չի ունենում ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր (Պապս բազմոցին ննջում էր: Ես անընդհատ նայում էի ժամացույցին։ Ոտքս թմրել էր անշարժ մնալուց):
          Չեզոք սեռի բայերի ձևաբանական առանձնահատկությունն այն է, որ դրանք կամ չունեն և չեն կարող ստանալ վ ածանց՝ սառչել, մտնել, ծիծաղել, կամ էլ ունեն և չեն կարող կորցնել վ ածանցը` բնակվել, գանգատվել, գժվել, զբաղվել, թաքնվել, խելագարվել, կորսվել, համարձակվել, հարձակվել, հարմարվել, հիասթափվել, հնազանդվել, հպատակվել, հրաժարվել, մոլորվել, մռայլվել, նմանվել, չքվել, պարտվել, սթափվել, սիրահարվել, սխալվել, սսկվել, վախճանվել, վհատվել, ուշաթափվել, օգտվել և այլն։ Բացառություն են ազդել և ներգործել բայերը, որոնք ուղիղ խնդիր չեն ստանում (չեզոք սեռի են), սակայն ստանում են վ ածանց և դառնում կրավորական: Չեզոք սեռի են նաև– և –ան– սոսկածանցներով բայերը (բացառություն է լվանալ բայը): Չեզոք սեռի բայերը, ստանալով պատճառական ածանց կամ տալ բայը, դառնում են ներգործական սեռի բայեր՝ սպասել > սպասեցնել, փախչել > փախցնել, զրնգալ > զրնգացնել, սթափվել > սթափեցնել, սողալ > սողալ տալ: 1.Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
          ա) երեսապատվել, անպատվել, կախարդվել, համարձակվել, գժտվել, անջատվել
          բ) ուշաթափվել, զինաթափվել, չքվել, լքվել, թեքվել, գգվել
          գ) հարմարվել, համարվել, սիրվել, գժվել, զբաղվել, շարժվել,
          դ) կազմվել, հաշտվել, նկատվել, հաջողվել, վիճակվել, արձակվել ե) նետահարվել, խելագարվել, մերժվել, հրաժարվել, երդվել, խզվել
          զ) ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խե- լագարվել, փառաբանվել
          է) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
          ը) զարկվել, թաքնվել, քննարկվել, բնակվել, վհատվել, ավարտվել
          թ) պապանձվել, մոլորվել, տարվել, նշվել, հրճվել, քշվել
          ժ) հակառակվել, կործանվել, ուսումնասիրվել, սխալվել, ավերվել, գրկախառնվել 2. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
          ա) շոշափել, սարսափել, խարխափել, ընդգրկել, ծվատել, ծագել
          բ) երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
          գ) սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
          դ) բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
          ե)զայրանալ, հասկանալ, հերոսանալ, հագենալ, շշնջալ, ափսոսալ
          զ) նորոգվել, հնազանդվել, գանգատվել, օրորվել, ողողվել, թոթովել
          է) սովել, գովել, ժողովել, ծարավել, մլավել, նզովել 3.Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
          ա) չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
          բ) հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
          գ) կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել, հովվել 5.Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
          ա) ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
          բ) տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
          գ) հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
          դ) իմանալ, լողանալ, հղանալ, ծուլանալ, հեռանալ, մոռանալ
          ե) փնչացնել, քնեցնել, խռմփացնել, փչացնել, ճռճռացնել, ծպպացնել
          զ) կամենալ, վախենալ, ունենալ, ուզենալ, պարծենալ, մոտենալ
          է) վերցնել, զարթնել, հանգցնել, սավառնել, մտնել, հարցնել 6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.

        ա) Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք հանգիստ ձեր գործը շարունակել։
        բ) Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
        գ) Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և չեմ կարողանում նույ- նիսկ լվացվել։
        դ) Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայ- թաքես:
        ե) Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում հետս հանդիպել։
        զ) Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: է) Մեր դասարանի ավագի հետ այսօր նորից (վիճվել, վիճել եմ: