Հոլով, հոլովում,15․11․23


Կիմանաք, թե ինչ են հոլովը, հոլովումը, հոլովաձևը։
Կպարզեք, թե որոնք են հայերենի հոլովները,
դրանցից որը ինչ հոլովակերտներով է կազմվում
ՀՈԼՈՎ ԵՎ ՀՈԼՈՎՈՒՄ
Հոլովումը գոյականի կամ գոյականաբար գործածված բառի քերականական այն փոփոխությունն է, որով արտահայտվում է այդ բառի հարաբերությունը (կապը) առարկա, հատկանիշ կամ գործողություն նշանակող այլ
բառի հետ: Օրինակ՝ գիրք տպել, գրքի կազմ, գրքից մեծ, գրքով պարապել,
գրքում կարդալ։
Գոյականի յուրաքանչյուր այդպիսի փոփոխված կամ չփոփոխված ձև կոչվում է
հոլովաձև։ Օրինակ՝ ձեռք, ձեռքի, ձեռքից, ձեռքով, ձեռքում։
Հոլովական փոփոխության տեսակը կոչվում է հոլով։ Հայերենի հոլովները 7-ն են։
Հոլով հոլովակերտ, օրինակ`

  1. ուղղական – ծառ, տուն
  2. սեռական
    1) -ի, -ու, -ան, -ոջ, -վա կամ -ց
    վերջավորություն (արտաքին թեքում)
    սրտի, ոսկու, աշնան,
    քրոջ, օրվա, Հայկենց
    2) ա (ու/ա) կամ ո (այ/ո) թեքույթ
    (ներքին թեքում)
    ձյան, եղբոր
  3. Տրական-ի(ն),
  4. Հայցական-նման է ուղղականին իրանիշ գոյականների դեպքում,անձնանիշների դեպքում՝ տրականին։
  5. բացառական -ից կամ -ուց վերջավորություն՝ անտառից, այգուց
  6. գործիական -ով կամ -բ վերջավորություն՝ սրտով, արյամբ
  7. ներգոյական -ում վերջավորություն՝ սենյակում, սրտում
    Ուղղական հոլովը բառի ուղիղ ձևն է, այսինքն՝ այն ձևը, որ չունի հոլովակերտ
    մասնիկ կամ ներքին թեքում։ Սա ամենից շատ գործածվող հոլովն է հայերենում:
    Բոլոր հոլովները կարող են լինել թե՛ եզակի, թե՛ հոգնակի թվով՝ ծառ/ծառեր,
    տան/տների, գրքից/գրքերից, մայթով/մայթերով, գյուղում/գյուղերում)։
    Ուղղական, տրական և հայցական հոլովները կարող են լինել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով՝ ծառ/ծառը, տղա/տղան, Մարոյի/Մարոյին, աղջիկների/աղջիկ­։ Բացառական, գործիական, ներգոյական հոլովները չունեն որոշյալ/անորոշ առում։ Որևէ բառի բոլոր հոլովաձևերի ցանկը կոչվում է հոլովման հարացույց։ ․ 1․Հետևյալ բառերը դասակարգի՛ր ըստ հոլովների՝ ուղղական, սեռական, տրական,հայցական,բացառական,գործիական, ներգոյական․
    տիկին, հատակին, խոսակից, խոսնակից, կորով, այգում, ոռոգում, մարտին, կողակից, ժողով, տողով, խաղում, հակազդում, կաղին, կողին,թութակից, կողով, շենքում, ջրվեժին, լծակից, նավով, կավով, շտկում,գետին, հաղարջին, կղզյակից, տաղով, երկնքում, անկում, օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, Հակոբենց, անտառում, որդուց, վահանով, հարթակում:
    2․Ինչպե՞ս պիտի ձևափոխել դերասան և գիրք գոյականները, որ պատասխանեն ո՞ւմ, ինչի՞(ն), ումի՞ց, ինչի՞ց, ումո՞վ, ինչո՞վ, ինչո՞ւմ, ովքե՞ր, ինչե՞ր(ը), ինչերի՞(ն), ինչերի՞ց, ինչերո՞վ, ինչերո՞ւմ հարցերին։

    3․Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
    ա) … սովորաբար ներկայացվում են աղյուսակի տեսքով։
    բ) Թեք … մեծ մասամբ կազմվում են ուղղական հոլովից, երբեմն՝
    սեռական-տրականից։
    գ) Անձնանիշ գոյականներին բնորոշ չէ … հոլովը։
    դ) -ից, -ով, -ուց, -բ մասնիկները … վերջավորություններ են։
    ե) Հոլովման ժամանակ որոշ բառերի մեջ կատարվող ա/ո կամ ու/ա հնչյունափոխությունը կոչվում է …։
    (թեքույթ, հոլովոկերտ, հարացույց, հոլովաձ, ներգոյական)
    ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. ԳԻՏԵԼԻՔԻ ԿԻՐԱՌՈՒՄ 4․Փակագծերում տրված բառերը անհրաժեշտ հոլովներով տեղադրի՛ր նախադասություններում։
    ա) Հյուսնը աշխատում էր …։
    բ) Պապս գինու խաղողը ճզմում էր …։
    գ) Նա ձեռքով արեց հեռվից իրեն բարևող …։
    դ … ոչ պակաս կարևոր է աշխատասիրությունը։
    ե) Բոլոր … կարելի է հարթել փոխզիջմամբ։
    (ընկեր, ուրագ, վեճ, օժտվածություն, հնձան)
    ՔՆՆԱՐԿՈՒՄ 5․Ուղղական հոլովը հոլովակերտ չի ստանում, բայց մյուս հոլովների պես
    համարվում է հոլովաձև։ Ո՞րն է տրամաբանությունը։
    6․Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Աղոթք» գրվածքից դո՛ւրս գրիր գոյականները՝ որոշելով հոլովները,հոլովումները,առումը,թիվը։ Աստվա՛ծ իմ, չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, այլ խնդրում եմ ուժ` ամենօրյա կյանքի համար: Սովորեցրո՛ւ ինձ ­փոքրիկ քայլերի արվեստը:Դարձրո՛ւ ինձ ուշադիր և հնարամիտ, որպեսզի ճիշտ ժամանակին ձեռք բերեմ ինձ պետքական գիտելիք ու փորձ և առօրյա խայտաբղետության մեջ գլուխ հանեմ ինձ վերաբերող դեպքերից:
    Սովորեցրո՛ւ ինձ ճիշտ տնօրինել կյանքիս ժամանակը: Նվիրի՛ր ինձ
    այն նուրբ զգացողությունը, որով կտարբերեմ առաջնահերթը երկրորդականից:
    Քեզնից խնդրում եմ չափավորություն և զսպվածություն, որպեսզի
    կյանքումս չգայթակղվեմ և չսայթաքեմ, այլ կարողանամ խելամիտ
    ծրագրել իմ օրը, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները և
    գոնե երբեմն ժամանակ գտնեմ արվեստը վայելելու համար:
    Թույլ մի՛ տուր, որ երազանքների հույսին մնամ, ո՛չ անցյալի, ո՛չ ապագայի մասին երազանքների։ Օգնի՛ր ինձ լինելու այստեղ և հիմա, ընդունելու այս րոպեն՝ որպես ամենակարևորը, հնարավորինս ճիշտ անելու
    հաջորդ քայլս:
    Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, թե այս կյանքում ամեն ինչ
    պետք է հարթ լինի: Տո՛ւր ինձ սթափ գիտակցումն այն բանի, որ դժվարությունները, պարտությունները, անկումներն ու ձախողումները
    կյանքի սոսկ բնական բաղադրիչներն են, որոնց շնորհիվ աճում ենք ու
    հասունանում:
    Հիշեցրո՛ւ ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
    Անհրաժեշտ պահին ինձ մո՛տ ուղարկիր ինչ-որ մեկին, ով քաջություն
    կունենա ասելու ճշմարտությունը, բայց ասելու սիրով:
    Գիտեմ, որ շատ խնդիրներ լուծվում են, երբ ոչինչ էլ չես ձեռնարկում: Ուրեմն տո՛ւր ինձ համբերություն:Նշի՛ր՝ ինչ իմաստով է կիրառված խնդիր բառը։
    Գիտես, թե որքան շատ եմ զգում ընկերության և սիրո կարիքը: Թո՛ւյլ
    տուր՝ գլուխ հանեմ կյանքի այդ ամենադժվար խնդրից, և թող արժանի
    լինեմ ճակատագրի այդ ամենաչքնաղ ու քնքուշ նվերին:
    Շնորհի՛ր ինձ հարուստ երևակայություն, որպեսզի ճիշտ պահին և
    ճիշտ տեղում լուռ կամ խոսքով նվիրեմ ինչ-որ մեկին անհրաժեշտ ջերմությունն ու բարությունը։
    Դարձրո՛ւ ինձ մարդունակ թակելու նրանց դռները, ովքեր ամենաներքևում են: Պահպանի՛ր ինձ այն վախից, թե կարող եմ ինչ-որ բան բաց թողնել կյանքում: Տո՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ուզում եմ, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից սովորեցրո՛ւ ինձ ­փոքրիկ քայլերի արվեստը:Գրի՛ր թելադրությունը։ Դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով դրանց հոլովները։

Оставьте комментарий