Հատուկ և հասարակ գոյականներ,հատուկ անունների կազմությունն ու ուղղագրությունը,08․11․23-10․11․23

Գործնական աշխատանք Ս․Մարկոսյանի քերականության գրքից․ 121,127,128-րդ առաջադրանքները։

Լրացուցիչ կրթություն-Գրել ծանոթ տեղանունների, անձնանունների,անցած գրական-գեղարվեստական ստեղծագործությունների,իմացած տոների անուններ, որոնց միջոցով սահմանել պարզ և բաղադրյալ հատուկ անունները, դրանց ուղղագրությունը։

1.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ուղեբեռ, փունջ, անձրև, տղամարդ, գամփռ, սպա, ակումբ, արկղ, գառ, ֆիդայի, օդաչու, վիպասան, հարս, վաճառատուն, եղնիկ, ժամացույց, իտալացի, թի, պատշար, մատենագիր, դուռ, սանր, սկյուռ, հողագործ, նուռ, գինի, սիրտ, ծառաբուն, ձու, պատճեն, տետր, ծունկ, զեբր:
2.Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր արեշ, մխիթարյան միաբանություն, հայկական լեռնաշղթա, խաղաղ օվկիանոս, տրդատ երրորդ, բերինգի նեղուց, սասունցի դավիթ, արագածոտնի մարզ, ռուսաստանի դաշնություն, վայոց ձորի մարզ, տիգրան մեծ, սևանա լիճ, երևանի նահանգ, արտաշես բարեպաշտ, նորքի զանգված, բարձր հայք, միջին ասիա, հայաստանի հանրապետություն, նոբելյան մրցանակ, բալկանյան թերակղզի:
3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:
4. ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:

4․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
Է. Մարդ, կին:

5․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող … (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
… (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
… (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր … (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված … (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ… (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ … (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

6․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:

Оставьте комментарий